09/02/2018 10:04
«Իրավունք». Վահան Մարտիրոսյանը որոշել Է դառնալ «Նավը լեռան վրա» վեպի մերօրյա հերոսը
«Իրավունք»-ը գրում է, թե Կոստան Զարյանի հանրահայտ «Նավը լեռան վրա» վեպի մերօրյա հերոսը որոշել Է դառնալ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:
«Նա ոչ ավելի, ոչ պակաս երեկ կառավարության նիստին ներկայացրեց «Նավագնացության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը համաձայնություն տալու որոշման նպխագիծը: Կառավարության օրակարգում ներառված ազգի համար այս շատ «կարևոր» նախագծով Հայաստանը միանում Է ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների համակարգված տրանսպորտային քաղաքականության մասին արձանագրությանը՝ ցանկանալով աջակցել ջրային տրանսպորտի ոլորտում համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանը՝ հիմնվելով հավասար իրավունքների և փոխշահավետության սկզբունքների վրա: Ինչ խոսք, այս ամենը այդքան զավեշտալի չէր լինի, եթե Հայաստանը ելք ունենար դեպի ծով», - գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: