09/02/2018 14:44
Եգիպտացի զինվորականները հակաահաբեկչական գործողություն են սկսել Սինայում
Եգիպտոսի զինվորականները հայտարարել են Սինայի թերակղզու հյուսիսում և կենտրոնական մասում ընդգրկուն հակաահաբեկչական գործողություն սկսելու մասին, ասված է բանակի տարածած հայտարարության մեջ, փոխանցում է РИА Новости-ն:
Նշվում է, որ գործողությունը կիրականացվի նաև Նեղոսի դելտայում և դրանից արևմուտք ընկած անապատային շրջաններում:
«Փետրվարի 9-ին սկսվել է հանցավոր և ահաբեկչական տարրերի համընդհանուր հակազդման պլանի իրագործումը Սինայի հյուսիսում և կենտրոնական մասում, Նեղոսի դելտայի շրջաններում և դելտայից դեպի արևմուտք ընկած անապատային տարածքում», - ասված է հայտարարության մեջ:
Բանակը բնակչությանը հորդորել է համագործակցել ուժայինների հետ և հայտնել յուրաքանչյուրի մասին, ով կարող է մեղսակից լինել ահաբեկչական գործունեությանը և սպառնալ պետության կայունությանն ու անվտանգությանը: