Պետք է շարունակենք ավելի լավ աշխատել. Սերժ Սարգսյան

12/02/2018 20:58

Պետք է շարունակենք ավելի լավ աշխատել. Սերժ Սարգսյան


Ի պատիվ պետական այցով Հայաստանում գտնվող Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևի և տիկին Դեսիսլավա Ռադևայի՝ այսօր երեկոյան նախագահ Սերժ Սարգսյանի և տիկին Ռիտա Սարգսյանի անունից տրվել է պետական ճաշ:

Նախագահներ Սերժ Սարգսյանը և Ռումեն Ռադևը հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով, որոնցում անդրադարձել են Հայաստանի և Բուլղարիայի միջպետական հարաբերություններին, ինչպես նաև փոխադարձ հարգանքի, նույնական արժեհամակարգի ու ավանդույթների վրա հիմնված հայ և բուլղար ժողովուրդների բարեկամությանը:

Նախագահ Սարգսյանն իր բաժակաճառում խոսել է պատմության ընթացքում հայ և բուլղար ժողովուրդների պատմական առնչություններին և դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր զարգացող միջպետական հարաբերությունների մասին:

«Անցած քառորդ դարում աշխատելով համատեղ՝ թե՛ երկկողմ և թե՛ բազմակողմ հարթակներում, մենք անցանք իրադարձություններով հագեցած ուղի, բազմապատկեցինք և խտացրեցինք այն կապերը, որ ժառանգել ենք՝ դրանց հաղորդելով ավելի գործնական, ավելի առարկայական ու նաև ապագային միտված բնույթ։ Խոսքս ինչպես քաղաքական, այնպես էլ առևտրատնտեսական, զբոսաշրջության, միջխորհրդարանական, պաշտպանական, գիտակրթական և մշակութային ոլորտներում ձեռքբերումների մասին է»,-ասել է Նախագահ Սարգսյանը:

Նշելով, որ Բուլղարիայի նախագահն այսօր Երևանում այցելել է բուլղարացի մեծանուն բանաստեղծ Պեյո Յավորովի անվան հիմնական դպրոց, Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ այդ կրթօջախն ու այնտեղ հիմնված՝ անվանի մտավորականի՝ Պեյո Յավորովի թանգարանը փայլուն օրինակ է, թե ինչպես են երկու ժողովուրդների զավակները բարեկամություն կերտել:

«Մեր բարեկամության հիմքն ամուր է, բայց ցանկացած՝ անգամ ամենաամուր հիմքը կարիք ունի ամենօրյա հոգածության և ուշադրության։ Պետք է շարունակենք աշխատել, որ մեր հարաբերությունները որակական վերընթաց ապրեն։ Պետք է շարունակենք ավելի լավ աշխատել, որ ոչ միայն պահպանենք մեր ժառանգածը, այլև ամրապնդենք այն մերօրյա ձեռքբերումներով` շոշափելի ձեռքբերումներով։

Խնդրում եմ ինձ հետ միասին բաժակ բարձրացնել բարեկամ Բուլղարիայի Նախագահ պարոն Ռադևի և տիկին Ռադևայի համար, բուլղար արժանավոր ժողովրդի հետագա բարօրության և հայ-բուլղարական բարեկամության հարատևության համար»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևն իր բաժակաճառում շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին Հայաստան այցելելու հրավերի, ինչպես նաև անձամբ իր, իր տիկնոջ և բուլղարական ամբողջ պատվիրակության նկատմամբ ցուցաբերած սրտագին ու ջերմ հյուրընկալության համար: Նախագահ Ռադևը վստահություն է հայտնել, որ տեղի ունեցած արդյունավետ հանդիպումները կնպաստեն քաղաքական երկխոսության ակտիվացմանը և պայմաններ կստեղծեն Հայաստանի ու Բուլղարիայի միջև երկկողմ համագործակցության խորացման համար փոխշահավետ բոլոր ոլորտներում:

«Հուզված եմ, որովհետև 14 տարվա ընմիջումից հետո Հայաստան է այցելում Բուլղարիայի նախագահը և վստահ եմ, որ այսօր տեղի ունեցած արդյունավետ հանդիպումները կնպաստեն քաղաքական երկխոսության ակտիվացմանը և պայմաններ կստեղծեն Հայաստանի ու Բուլղարիայի միջև երկկողմ համագործակցության խորացմանը փոխշահավետ բոլոր ոլորտներում: Չեմ կարող իմ ուրախությունը չկիսեմ նաև, որ Ձեր հրաշալի ու հնամենի մայրաքաղաք Երևանն եմ այցելում պայծառ տոնի՝ քաղաքի հիմնադրման 2800-ամյա հոբելյանի նախօրեին:

Բուլղարիայի և Հայաստանի միջև գոյություն ունեն ավանդական բարեկամական հարաբերություններ, որոնք հիմնվում են բուլղար և հայ ժողովուրդների պատմանական և մշակութային բազմամյա կապերի վրա. փոխհարաբերություններ, որոնցում երբեք չեն եղել բաց մնացած հարցեր: Բուլղար և հայ ժողովուրդները միավորված են փոխադարձ համակրանքի ու համերաշխության զգացմամբ, որը ծագել է նրանց դժվարին պատմական ճակատագրից»,-նշել է նախագահ Ռադևը:

Բուլղարիայի նախագահը, անդրադառնալով հայ-բուլղարական բարեկամական հարաբերություններին, կարևորել է Բուլղարիայի հայ համայնքի դերակատարությունը, որը, ըստ նրա, կապող օղակ ու բարեկամության կամուրջ է երկու երկրների միջև: Նախագահ Ռադևի գնահատմամբ՝ հայկական համայնքի ներկայացուցիչները բուլղարական հասարակական-քաղաքական կյանքի կարևոր մասն են կազմում և նրանց կողմից պահպանված հայ մշակույթն ու ինքնությունը, մասնագիտական ինքնահաստատումն ու հաջողությունները Բուլղարիայի հարստությունն է:

Նշելով, որ ս.թ. հունվարի 13-ին լրացել է բուլղար մեծ բանաստեղծ, թատերագիր ու հեղափոխական Պեյո Յավորովի ծննդյան 140-ամյակը՝ Ռումեն Ռադևն ընդգծել է, որ նա նույնքան ծանոթ ու սիրելի գրող է ինչպես Բուլղարիայում, այնպես էլ Հայաստանում: Ըստ նախագահ Ռադևի՝ Յավորովը իր «Հայեր» բանաստեղծությամբ մտերմության կամուրջներ է կառուցել երկու ժողովուրդների միջև:

Իր բաժակաճառում Բուլղարիայի Հանրապետության նախագահն անդրադարձել է ՀՀ-ԵՄ միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ վստահություն հայտնելով, որ արագ վավերացումից հետո այն կդառնա ԵՄ հետ ավելի սեղմ մերձեցման ու համագործակցության գործիք:

«Անկեղծորեն ուրախ եմ, որ իմ այս այցը իրականանում է այն ժամանակ, երբ Բուլղարիան նախագահում է Եվրոպական Միության Խորհրդում: Սա երրորդ երկիր կատարած իմ սակավաթիվ այցերից մեկն է այս ժամանակաշրջանում, ինչը վկայում է այն անվիճելիորեն կարևոր նշանակության մասին, որը տալիս ենք Հայաստանի հետ ունեցած հարաբերություններին:

Թույլ տվեք դարձյալ իմ շնորհավորանքներն ուղղել Եվրամիության և Հայաստանի Հանրապետության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրելու կապակցությամբ: Համոզված եմ, որ արագ վավերացումից հետո այն կդառնա ԵՄ հետ ավելի սեղմ մերձեցման ու համագործակցության գործիք:

Բուլղարիայի նախագահության ժամանակ մեր երկիրը կշարունակի ուշադրություն դարձնել ու սատարել ԵՄ բոլոր քաղաքականությունները, որոնք կնպաստեն նաև մեր երկկկողմ հարաբերությունների ամրացմանը: Վստահ ենք, որ դրանք պետք է հասցնեն քաղաքացիների համար կոնկրետ ու տեսանելի արդյունքների՝ խորացնեն մտերմությունը, տրանսպորտային և էներգետիկ կապերը, մարդկանց միջև շփումները, համագործակցությունը կրթության ոլորտում»,-նշել է Բուլղարիայի նախագահը:

Ռումեն Ռադևը բաժակաճառում անդրադարձել է նաև Հայաստան կատարած պետական այցի շրջանակներում ունեցած հանդիպումներին և դրանց արդյունքներին, որոնք, նրա համոզմամբ, է՛լ ավելի մեծ դինամիկա կհաղորդեն երկու պետությունների միջև քաղաքական երկխոսությանը և տնտեսական կապերի զարգացմանը:

«Խոսքիս ավարտին կուզենայի վստահություն հայտել, որ հաշվի առնելով մեր ժողովուրդների միջև պատմական կապերը, ինչպես նաև իմ այցի ընթացքում ձեռք բերված բուլղարա-հայկական փոխհարաբերությունների հեռանկարներն ու պայմանավորվածությունները, դրանք ջերմորեն կողջունվեն ինչպես Բուլղարիայում, այնպես էլ Հայաստանում:

Թույլ տվեք բաժակ բարձրացնել՝ Հայաստանի Հանրապետության Նախագահ Նորին Գերազանցություն Սերժ Սարգսյանի և մեծարգո տիկին Սարգսյանի, Հայաստանի Հանրապետության ու բարեկամական հայ ժողովրդի բարօրության ու բարեկեցության, բուլղարա-հայկական հարաբերությունների ապագայի և բոլոր ներկաների առողջության համար»,-ասել է Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը՝ Նախագահ Սերժ Սարգսյանի անունից տրված պետական ճաշին: 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

26/05/2018 23:18 Նիկոլ Փաշինյանի որդին զինծառայության է մեկնում Արցախ (Տեսանյութ) 26/05/2018 16:46 Միասնական ջանքերով հնարավոր է հաղթահարել համագործակցությանը խոչընդոտող ցանկացած տարաձայնություն. ՀՀ նախագահ 26/05/2018 16:16 Մշակվել է ընտանեկան բռնության հանցագործությունների հատկանիշների գնահատման և քրգործ հարուցելու հիմքերի պարզման կանոնների ուղեցույց 26/05/2018 16:13 Սփյուռքի նախարարությունը «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» պաստառները հանելու որոշում է կայացրել 26/05/2018 16:03 Նախագահ Սարգսյանը ներկա է գտնվել Վրաստանի Առաջին Ժողովրդավարական Հանրապետության 100-ամյակին նվիրված տոնակատարություններին 26/05/2018 16:00 Փարիզում բացվել է ռոբոտների ցուցահանդես (Տեսանյութ) 26/05/2018 15:43 15 հազար ինքնասոսնձվող նկար՝ մեկ ավտոմեքենայի վրա (Տեսանյութ) 26/05/2018 15:29 71-ամյա ուկրաինուհին պառաշյուտով թռիչք է իրականացրել (Տեսանյութ) 26/05/2018 15:15 Հարվի Վայնշտեյնը 1 միլիոն դոլար գրավի դիմաց ազատ է արձակվել 26/05/2018 15:00 Թրյուդոն Թրամփին հայտնել է իր մտահոգությունը ավտոմեքենաների ներմուծման մասին հետաքննության կապակցությամբ 26/05/2018 14:45 Դեպի Մեքսիկա, Կուբա և ԱՄՆ Ֆլորիդա է շարժվում է «Ալբերտո» փոթորիկը 26/05/2018 14:31 Կոլումբիան դառնալու է ՆԱՏՕ-ի գլոբալ գործընկերը 26/05/2018 14:22 «Յանդեքսը»՝ պիրատների օգնական 26/05/2018 14:17 Օդի ջորմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով. կլինեն տեղումներ 26/05/2018 14:04 «Արսենալը» հետաքրքրված է Լիխտշթայների ծառայություններով 26/05/2018 13:55 Արցախի խորհրդարանի փոխխոսնակն ընդունել է Կիպրոսի ԷՏԷՔ կուսակցության ներկայացուցիչներին 26/05/2018 13:48 Երևանում և մարզերում հոսանքազրկումներ են սպասվում 26/05/2018 13:36 Մարզերում բժիշկների պակաս կա. ուսանողների հետ պայմանագիր կկնքվի, որ ավարտելուց հետո առնվազն 5 տարի աշխատեն մարզային բուժհիմնարկում 26/05/2018 13:27 Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ՝ արձակելով ավելի քան 1500 կրակոց 26/05/2018 13:21 Վստահ եմ` կներդնեք ռազմագիտական ներուժը բանակի մարտունակությունն էլ ավելի կատարելագործելու. Լևոն Մնացականյանը` Արտակ Դավթյանին 26/05/2018 13:13 Առողջապահության նախարարություն այլևս չեմ վերադառնա. Դավիթ Մելիք-Նուբարյանը թողնում է պաշտոնը 26/05/2018 12:59 Քննարկվել է Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի մաքրման և թափոնների ոչնչացման մրցույթի տեխնիկական առաջադրանքը 26/05/2018 12:50 Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի Կապի գծով գրասենյակի տնօրենն այցելել է Հայաստան 26/05/2018 12:41 Ֆուտբոլի ԱԱ-2018-ի ֆավորիտն՝ ըստ Պուտինի 26/05/2018 12:33 Ստամբուլում ԻՊ-ի 51 ենթադրյալ գրոհային է ձերբակալվել 26/05/2018 12:25 ԱՄՆ-ն նախազգուշացրել է Սիրիային դեէսկալացիայի գոտում հակամարտությանը նպաստող գործողություններ չձեռնարկելու մասին 26/05/2018 12:14 Մեքսիկական նահանգում մասնատվել ու սպանվել է ավելի քան 60 մարդ 26/05/2018 12:05 ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Թբիլիսիում հանդիպել է Ֆինլանդիայի նախագահին 26/05/2018 11:55 Պուտին. Հարաբերությունները Թրամփի հետ ոչ լավացել են, ոչ վատացել 26/05/2018 11:46 ՎԶԵԲ-ը մեծացնելու է աջակցությունն ու մասնակցությունը Հայաստանում ներդրումային տարբեր ծրագրերին. Արարատ Միրզոյանը հանդիպել է Դիմիտրի Գվինադձեին 26/05/2018 11:38 «Հաղթանակների դար». Ոստիկանությունը հրապարակել է Մայիսի 28-ի միջոցառումների ժամանակացույցը 26/05/2018 11:28 Նավթի համաշխարհային գները նվազում են 26/05/2018 11:17 Գազայի հատվածի սահմանում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով 81 մարդ է տուժել 26/05/2018 11:04 Ոսկե մեդալները և չեմպիոնական գավաթը հանձնվեցին «Լոռի» թիմին 26/05/2018 10:50 Ամերիկյան դպրոցում հրաձգություն է տեղի ունեցել 26/05/2018 10:39 Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին 26/05/2018 10:31 Երկրից դուրս գալու համար, անկախ տարիքից, քաղաքացին պետք է ունենա վավերական անձնագիր. Մնացական Բիչախչյան 26/05/2018 10:24 Վերջին զանգի օրը շրջանավարտների մասնակցությամբ ավտոպատահարներ չեն գրանցվել. Ոստիկանություն 26/05/2018 10:20 «Ժողովուրդ». Գնալով ամեն ինչ ավելի հետաքրքիր է դառնում 26/05/2018 10:16 «168 Ժամ». հիմա բարենպաստ մթնոլորտ է Ադրբեջանի առջև հարցեր դնելու համար. Ստանիսլավ Տարասով 26/05/2018 10:11 «Փաստ». Աղվան Վարդանյանը պաուզա է վերցրել 26/05/2018 10:07 «Ժողովուրդ». Քարտուղարը պետք է լինի հայամետ. Արմեն Գրիգորյան 26/05/2018 10:01 «Փաստ». Այս ուսումնական տարում ավելի քան 145 դպրոց շրջանավարտ չի ունեցել 26/05/2018 09:56 «Հրապարակ». Ապագա կաթողիկոսի դերում հեղափոխականները տեսնում են Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանին 26/05/2018 09:53 «Ժողովուրդ». Հեռացող մարզպետը հեքիաթային ծախս է արել հեքիաթին նվիրված միջոցառման համար 26/05/2018 09:50 «Հրապարակ». Շիրակ Թորոսյանին խմբակցությունից հեռացնելու որոշումը կկայացվի եկող շաբաթ 26/05/2018 09:47 «Ժամանակ». Ամենաշատ կալանավորվածները Սամվել Ալեքսանյանի ընկերություններից են 26/05/2018 09:43 «Հրապարակ». ՊՆ-ում կադրային փոփոխությունները դեռ առջևում են 26/05/2018 09:40 «Ժամանակ». Շատ լավ եղավ, որ հեղափոխություն իրականացավ, նոր քաղաքական թիմ եկավ, բայց Էջմիածինը դեռ մնացել է նույն կարգավիճակում 26/05/2018 09:36 «Հրապարակ». Սառը ցնցուղ՝ մարզպետների համար 26/05/2018 09:33 Փրկարարները կանխել են 49-ամյա քաղաքացու ինքնասպանության փորձը 26/05/2018 09:25 Պայթյուն՝ ձայնային ազդանշանների տեղադրման կետում, տուժածներ չկան 25/05/2018 23:31 Որ փողոցներն են փակ լինելու մայիսի 28-ին (Տեսանյութ) 25/05/2018 23:23 Նախագահ Արմեն Սարգսյանը մասնավոր հանդիպում է ունեցել Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հետ (Լուսանկարներ) 25/05/2018 23:19 Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին դիմավորել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին (Տեսանյութ) 25/05/2018 23:08 Մենք ծառայում ենք ձեզ. Վարչապետը կառավարական առանձնատանը հյուրընկալել է սահմանամերձ համայնքների շրջանավարտներին (Լուսանկարներ) 25/05/2018 23:01 Նախագահ Արմեն Սարգսյանը ժամանել է Թբիլիսի և հանդիպել Վրաստանի վարչապետի հետ (Լուսանկարներ) 25/05/2018 21:55 ԱԱԾ-ն սկսում է կոռուպցիոն բացահայտումները. «Նորֆոլկ»-ի գործով հարցաքննության են կանչվել ՊԵԿ նախագահի երկու նախկին տեղակալներ (Տեսանյութ) 25/05/2018 21:54 Վարչապետն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության քարտուղարության պատվիրակությանը 25/05/2018 21:46 Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադրման 100-ամյակին նվիրված ցուցահանդես է տեղի ունեցել Բուխարեստում 25/05/2018 20:34 Մադուրոն ԱՄՆ-ին կասկածում է Վենեսուելայում ռազմական հեղաշրջում իրականացնելու մտադրության համար 25/05/2018 20:22 Քիմ Քարդաշյանը հանուն ամուսնու կրկին փոխել է մազերի գույնը 25/05/2018 20:21 Ոստիկանության Էրեբունու բաժինը նոր պետ ունի 25/05/2018 20:15 Պատրաստվել է աշխարհի ամենամեծ պիցցան (Տեսանյութ) 25/05/2018 20:11 ՌԴ ԿԲ-ն մտադիր է պահպանել է հանգուցային տոկոսադրույքը 25/05/2018 20:04 Samsung-ը մոտ 539 միլիոն դոլար է վճարելու Apple-ին 25/05/2018 20:00 Ձիով՝ դեպի ԱԱ-2018-ի քաղաքներ (Տեսանյութ) 25/05/2018 20:00 Ցույցերի ժամանակ Էրեբունիում քաղաքացիների ու լրագրողների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերով կատարվել են խուզարկություններ, հայտնաբերվել է զենք և ռազմամթերք (տեսանյութ) 25/05/2018 19:51 2 տարի առաջ ադրբեջանական ագրեսիան ընդդեմ Արցախի բնակչության անպատժելիության օրինակներ են. Շարմազանովի ելույթը Սլովակիայի խորհրդարանում (Տեսանյութ) 25/05/2018 19:40 Փաշինյանի կառավարությունը խորհրդարանին կներկայացնի Կարապետյանի կառավարության բյուջեն 25/05/2018 19:36 Մակրոնը հավատում է Ռուսաստանի հետ հարաբերությունների լավ ապագային 25/05/2018 19:21 Կառավարական առանձնատանը երգ ու պար է. նշում են Վերջին զանգը (տեսանյութ) 25/05/2018 19:18 Հայաստան կայցելի Ֆրանսիայի` Եվրոպայի և արտաքին գործերի նախարարը 25/05/2018 19:15 Վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյը 25/05/2018 19:10 Մեզ համար կարևորը երկրում կայունության ու անվտանգության ապահովումն է. ԱԺ նախագահը՝ ԵԽԽՎ համազեկուցողներին 25/05/2018 19:05 Հարվի Վայնշտեյնը ձերբակալվել է 25/05/2018 18:48 Եվրամիությունում ուժի մեջ է մտել անձնական տվյալների պաշտպանության նոր օրենքը 25/05/2018 18:42 Կվերացվի կալանավորված անձին մերձավոր ազգականի հետ առանց հիմնավոր պատճառաբանության տեսակցությունն արգելելու պրակտիկան. ԱՆ 25/05/2018 18:36 Մոնթեականների վերջին զանգն առաջին անգամ հնչել է ռազմամարզական վարժարանի նոր համալիրում 25/05/2018 18:25 «ՄՅՈՒ»-ն նախատեսում է ձեռք բերել Մանջուկիչին և Արնաուտովիին 25/05/2018 18:18 Գլխավոր դատախազն ու ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովի համազեկուցողները քննարկել են Հայաստանում զանգվածային միջոցառումների ժամանակ մարդու իրավունքների պաշտպանությունը 25/05/2018 18:12 Թուրքիան կարող է ԱՄՆ-ի դեմ միջոցներ ձեռնարկել իրեն F-35-երի մատակարարումից հրաժարվելու դեպքում 25/05/2018 17:55 Արցախում կայացել է Ամերիկայի հայ իրավաբանների միության համաժողովը 25/05/2018 17:48 Սամվել Բաբայանն ազատ չի արձակվում 25/05/2018 17:21 Մշակույթի նախարարությունում նստած են հաճախ տգետ, տխմար, խնդիրը չհասկացող և ընդհանրապես մշակույթի գործունեության հետ պակաս առնչություն ունեցող մարդիկ. Հրանուշ Խառատյան 25/05/2018 17:17 Ոստիկանությունը վերահսկել է իրավիճակը` կտրուկ գործողությունների չդիմելով և քաղաքական գործընթացներին չմիջամտելով. ոստիկանապետ (Լուսանկարներ, տեսանյութ) 25/05/2018 17:12 Հայաստանին տրամադրվող ԵՄ աջակցությունը 2018 թվականին ավելացել է մեկ քառորդով. Սվիտալսկի 25/05/2018 17:00 ՄԱԿ-ում տարածվել է Արցախի Հանրապետության ԱԳՆ փաստաթուղթը 25/05/2018 16:57 Հայաստանը պատրաստակամ է ամրապնդել հարաբերությունները ՀՀ-ում Արժույթի միջազգային հիմնադրամի հետ. փոխվարչապետ 25/05/2018 16:50 Սամվել Բաբայանը, հնարավոր է, քիչ անց ազատ արձակվի 25/05/2018 16:44 Հյուսիսային Կորեան հայտնել է, թե ինչու է Թրամփը հրաժարվել Կիմ Չեն Ընի հետ հանդիպումից 25/05/2018 16:37 Գերմանիան շարունակում է աճեցնել ռուսական գազի ներմուծման ցուցանիշը 25/05/2018 16:31 ԱՄՆ-ում զեղչով սպառավաճառքի են հանվել ԿԺԴՀ-ի հետ գագաթնաժողովին նվիրված հուշադրամները 25/05/2018 16:25 Չինաստանում ՀՀ նախկին դեսպանը հայտնվել է կոռուպցիոն սկանդալի մեջ. նա 2002-ին դուրս է եկել համակարգից 25/05/2018 16:20 Բոլոր հանքարդյունաբերական ընկերությունների համար պետք է լինեն հավասար մրցակցային դաշտ և հստակ չափանիշներ. Հայկ Ալոյան 25/05/2018 16:17 Լոնդոնում կանայք ներքնազգեստով փողոց են դուրս եկել՝ ցուցադրելու իրենց մարմնի անկատարությունը 25/05/2018 16:10 Ալեն Սիմոնյանը հետ է վերցրել պատգամավորի մանդատից հրաժարվելու մասին դիմումը 25/05/2018 16:07 Թուրքիայից Հայաստան ներկրումներ իրականացնող մի խումբ տնտեսվարողներ հրաժարվել են մաքսազերծել ներկրված բեռների մի մասը. ՊԵԿ 25/05/2018 16:02 Ես համոզված եմ, որ բոլորին կոշիկ եք հագցնելու. Միքայել Պողոսյանը Նիկոլ Փաշինյանին համեմատում է «իր նախագահի» հետ 25/05/2018 15:48 Կրեմլը չի վստահում մալայզական Boeing МН17-ի վերաբերյալ հոլանդական քննիչների եզրակացություններին

Տվյալ բաժնի վերջին նյութերը