12/02/2018 12:53
Մոսկվայի մարզում 9 անօդաչու հետախուզում է Ան-148-ի կործանման վայրը
Մոսկվայի մարզում 9 անօդաչու հետախուզում են Ան-148 ինքնաթիռի կործանման վայրը, հայտնում է ՌԴ- ի արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) կայքը, փոխանցում է РИА Новости-ն:
«Այս պահին արտակարգ իրադրության հետևանքների վերացմանը ներգրավված են 780 մարդ և 175 միավոր տեխնիկա, այդ թվում՝ գործի են դրված ինն անօդաչու թռչող ապարատներ», - հայտնել են ԱԻՆ- ում:
Հաղորդվում է, որ անօդաչուների միջոցով որոշվում են որոնողական աշխատանքների անցկացման հիմնական տեղերը: Բացի դրանից, ԱԻՆ-ը 20 ձյունագնաց է տրամադրել արտակարգ իրադրության գոտում քննիչների, Միջպետական ավիացիոն կոմիտեի փորձագետների աշխատանքի համար:
Հավելվում է, որ ԱԻՆ-ի ղեկավարի հանձնարարությամբ Մոսկվայից Օրենբուրգի մարզ է մեկնել գերատեսչության ինքնաթիռը՝ միջգերատեսչական օպերատիվ խմբով: Դրա կազմում են Ռուսաստանի ԱԻՆ-ի, Քննչական կոմիտեի, աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարության և առողջապահության նախարարության ներկայացուցիչներ: Օրսկում զոհվածների հարազատներից կվերցնեն ԴՆԹ-ի նմուշներ՝ Մոսկվայում գենետիկական փորձաքննություն կատարելու համար: