12/02/2018 14:08
Պատրաստ եմ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը․ Արմեն Սարգսյան
Հանրապետական կուսակցության կողմից որպես նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանը պատրաստ է նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը։ Այդ մասին նա ասել է ԲՀԿ գրասենյակում «Ծառուկյան» խմբակցության անդամների հետ հանդիպում-քննարկումից հետո։
Ինչպես հաղորդում է shantnews.com կայքը, Արմեն Սարգսյանն ասել է, որ իր դիրքորոշումը շատ պարզ է։
Արմեն Սարգսյանը, հիշեցնենք, Սերժ Սարգսյանից ժամանակ էր խնդրել՝ մտածելու, պատրաստ է արդյոք դառնալ ՀՀ նախագահի ՀՀԿ թեկնածուն։
«Ես կարծում եմ՝ պատրաստ եմ արդեն այդ հանդիպմանը և հստակ պատկերացումներ ունեմ ոչ միայն սահմանադրությամբ իմ առջև դրված պրտականությունների, որոնք հստակ ձևավորված են ՀՀ Սահմանադրության մեջ, այլ նաև այն խնդիրների և հնարավոր լուծումների շրջանակը, որի մասին յուրաքանչյուր հայ մարդ, լինի այստեղ, Արցախում, թե Սփյուռքում, մտածում է, ցավում է և ուզում է որ մեր հայրենիքը 26 տարվա հաղթանակներից, հաջողություններից նաև դժվարություններից ու որոշ անհաջողություններից հետո տանենք առաջ, ավելի ժողովրդավար, ամուր, հզոր և կարողանանք իր հաղթական ավարտին բերենք Արցախի հիմնահարցը», - ասել է Արմեն Սարգսյանը։