13/02/2018 16:38
Լուկաշենկո. ՀԱՊԿ-ի անդամ երկրներին անհրաժեշտ է բանակների արդիականացման համատեղ աշխատանք կատարել
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ՀԱՊԿ-ի անդամ երկրներին անհրաժեշտ է բանակների արդիականացման համատեղ աշխատանք կատարել, հայտնում է РИА Новости-ն:
«Եթե խոսենք ընդհանուր առմամբ, մենք ՀԱՊԿ-ում շատ լրջորեն թերագնահատում ենք այն իրադրության վտանգը, որն ստեղծվում է: Ռուսաստանը ինքն իր համար արդիականացնում է զինված ուժերը: Մենք մյուս անդամների հետ միասին փորձում ենք զինվել, արդիականանալ և այլն: Յուրաքանչյուրն ինքնուրույն», - հայտարարել է Լուկաշենկոն երկրի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ:
Նախագահի խոսքը մեջբերել է նրա մամուլի ծառայությունը: Դրա հետ մեկտեղ, Բելառուսի նախագահի կարծիքով, Ռուսաստանը կարող է կարևոր դեր խաղալ ՀԱՊԿ-ի երկրների զինված ուժերի արդիականացման գործընթացում: