13/02/2018 12:34
Էդքան չկաք, որ ձեզանից վախենամ. ՀՀԿ-ականը՝ «Երկիր Ծիրանի»-ի անդամին
Երևանի քաղաքապետարանի նիստերի դահլիճ բժիշկներ են հրավիրվել։
«Ձեր գործողությունները բացարձակ օրինական չեն, և դուք ոչ միայն շտապօգնության կարիք ունեք, այլ նաև իրավապահ մարմինների», - Զարուհի Փոստանջյանին ասաց քաղաքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչը, ով չցանկացավ ներկայանալ։
Ավագանու մեկ այլ անդամ էլ՝ դիմելով շտապօգնության աշխատակիցներին՝ ասաց, թե «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները ոչ բանական վարքագիծ ունեն։
«Տարե՛ք, ուսումնասիրե՛ք», - ասաց նա։
«Գուցե Հանրապետականի վախը չափե՞լ տաք», - հակադարձելով՝ ասաց «Երկիր Ծիրանիի» անդամը։
«Ես վախեցած եմ, ես ձեր թույնից եմ վախենում, դու էդքան չկաք, որ ձեզանից վախենամ», - ասաց ՀՀԿ-ականը։
Քիչ առաջ, հիշեցնենք, քաղաքապետարանի ավագանու նիստն ընդմիջվեց նիստերի դահլիճում առաջացած ծեծկռտուքի պատճառով։