13/02/2018 17:00
Լավրովը ՄԱԿ ուշադրությունն է հրավիրել Սիրիայի հարցով 2254 բանաձևի կատարման վրա
Ռուսաստանը հույս ունի, որ ՄԱԿ-ն հաշվի կառնի բոլոր խաղացողների քայլերը խափանելու անհրաժեշտությունը, որոնք տապալման են տանում Սիրիայի հարցով 2254 բանաձևը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է РИА Новости-ն:
«Ես մեծ հույս ունեմ, որ Միավորված ազգերի կազմակերպությունը, որը պատասխանատու է 2254 բանաձևի կատարման համար, որը պատասխանատու է սիրիական ինկլյուզիվ երկխոսության հաստատման համար, հիմա, երբ այնպիսի հզոր խթան է հաղորդել հունվարի 30-ին Սոչիում տեղի ունեցած սիրիական ազգային երկխոսության կոնգրեսը, դրանից հետո իր գործողություններում լիովին հաշվի կառնի արտաքին խաղացողների բոլոր քայլերը խափանելու անհրաժեշտությունը, որոնք տանում են 2254 բանաձևում ամրագրված կարգավորման սկզբունքների տապալմանը», - ասել է Լավրովը Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում:
Սիրիայում զինված հակամարտությունը շարունակվում է 2011 թվականի մարտից: Կարգավորումը քննարկվում է Աստանայի և Ժնևի հարթակներում, իսկ հունվարի 30-ին Սոչիում տեղի ունեցած սիրիական ազգային երկխոսության կոնգրեսը մեկ բանակցային հարթակում մասնակիցների լայն կազմին հավաքելու փորձ էր: