13/02/2018 12:31
Նաիրա Նահապետյանն արդարացնում է «Երկիր ծիրանի»-ի անդամին ծեծած գործընկերներին
Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Նահապետյանը կարծում է, որ «Երկիր ծիրանի»-ի այսօրվա քայլը հարձակում էր քաղաքապետ Տարոն Մարգարյանի վրա:
«Սա հարձակում էր մեր ու, առաջին հերթին, Տարոն Մարգարյանի վրա», - լրագրողների հետ զրույցում ասաց նա:
ՀՀԿ-ականը պնդում է, որ իր կուսակիցների կողմից գործընկերոջը բռնի ուժով հեռացնելը ճիշտ քայլ էր:
«Իսկ ի՞նչ պետք է անեին, դուք ի՞նչ կանեիք, ինքը դուրս չէր գալիս դահլիճից, թողնեի՞նք, որ վերջնական լցներ մեր վրա՞», - ասաց Ն.Նահապետյանը: