13/02/2018 13:42
Երևանի ավագանիում տեղի ունեցածը ևս մեկ ծանրակշիռ փաստարկ է այն մասին, որ ՀՀԿ-ի հետ միայն ուժով է կարելի խոսել. Փաշինյան
ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է այսօր Երևանի ավագանիում տեղի ունեցած միջադեպին.
«Երևանի ավագանիում այսօր տեղի ունեցածը ևս մեկ ծանրակշիռ փաստարկ է բոլոր նրանց համար, ովքեր համոզված են, որ ՀՀԿ-ի հետ միայն ուժով է կարելի (և պետք) խոսել»։
Ավելի վաղ Aysor.am-ը ներկայացրել էր, որ Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները ավագանու նիստին Նուբարաշեն համայնքի կոյուղաջրերից նմուշներ էին բերել, ինչը դժգոհություն առաջացրել ավագանու Հանրապետական խմբակցության անդամների շրջանում, և նրանք սկսեցին հրելով, ուժ գործադրելով դուրս բերել դահլիճից ԵԾ խմբակցության անդամներին։