Հայաստանն այնքան հյուրընկալ երկիր է, որ մեզ իր գիրկն է առնում. «Ժամանակակից արվեստի միջազգային ցուցահանդես»-ը՝ Հայաստանում

14/02/2018 17:31

Հայաստանն այնքան հյուրընկալ երկիր է, որ մեզ իր գիրկն է առնում. «Ժամանակակից արվեստի միջազգային ցուցահանդես»-ը՝ Հայաստանում


Առաջին անգամ Հայաստանում Իտալիայի ժամանակակից արվեստի հիմնադրամի նախաձեռնությամբ և ՀՀ մշակույթի նախարարության և Իտալիայի մշակութային ժառանգության, մշակութային գործունեության և տուրիզմի նախարարության աջակցությամբ, ինչպես նաև ՀՀ Արտաքին գործերի նախարարության աջակցությամբ սեպտեմբերի 25-ին կբացվի «Ժամանակակից արվեստի միջազգային ցուցահանդես. Հայաստան 2018» խորագրով ցուցահանդեսը, որին կմասնակցեն արվեստագետներ աշխարհի տարբեր երկրներից:

Մեկնարկի մասին հայտարարվեց  այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում: Բանախոսներն էին ՀՀ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, Արտաքին գործերի փոխնախարար Ռոբերտ Հարությունյանը, ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ջովանի Ռիչուլին, Իտալիայի ժամանակակից արվեստի հիմնադրամի գլխավոր տնօրեն Ստեֆանո Ապուցցոն, «Շաուլա Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ի համահիմնադիր Ալբերտո Կալիոստրոն և ցուցահանդեսի հայաստանյան համադրող Մարինա Հակոբյանը:

«Շնորհակալ եմ այն վստահության համար, որը դուք ցուցաբերել եք: Շատ գոհ եմ, որ միտքն արդեն իրականություն է դառնում: Սա շատ կարևոր քայլ է երկու՝ այսքան մշակութային երկրների համար: Մշակույթի լեզվով մենք խոսելու ենք ոչ թե անցյալի, այլ՝ ներկայի մասին», - հանդիպման ընթացքում նշեց դեսպան Ջովանի Ռիչուլին:

Արտաքին գործերի փոխնախարար Ռոբերտ Հարությունյանն էլ նկատեց՝ նախաձեռնությունն անչափ կարևոր է մի քանի պատճառներով.

«Նախ, Հայաստանը հնարավորություն կունենա ներկայացնելու իր ժամանակակից արվեստը, նաև այն՝ թե աշխարհում այդ բնագավառում ինչ է տեղի ունենում: Սա հնարավորություն է փոխանակվելու տպավորություններով: Այս միջոցառումը կարևոր է նաև ներկայացուցչական առումով, ակնկալում ենք բավականին մեծ քանակությամբ արվեստագետների ժամանումը ոչ միայն Իտալիայից, այլ նաև այլ երկրներից: Նրանք կտեսնեն Հայաստանը, մեր ձեռքբերումները, կծանոթանան մեր արվեստի պատմությանը: Կարևոր է այն հանգամանքը, որ միջոցառումն անցկացնում ենք սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 25-ն ընկած ժամանակահատվածում, երբ տեղի է ունենալու նաև ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը, ու դրա շրջանակներում ժամանած հյուրերը ևս առիթ կունենան ներկա գտնվելու ու տեսնելու, որ Հայաստանն իր ուրույն դերն է տեսնում աշխարհում նաև մշակույթի ոլորտում»:

«Շաուլա Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ի համահիմնադիր Ալբերտո Կալիոստրոն ընդգծեց, որ իրենց ընկերության նախաձեռնության հիմնական նպատակը արտասահմանյան ներդրողների՝ Հայաստանի վրա ուշադրությունը սևեռելն է: Նրա խոսքերով՝ սա յուրահատուկ դեպք է, երբ մշակույթի միջոցով ճանաչել կտան Հայաստանը:

Երկու մարդու գրկախառնության պատկերմամբ լոգոյի իմաստին անդրադառնալով՝ բանախոսը բացատրեց՝ այն Միլանի ստուդիաներից մեկում են պատրաստել, որի իմաստը հետևյալն է՝ Հայաստանն այնքան հյուրընկալ երկիր է, որ մեզ իր գիրկն է առնում:

Իտալիայի ժամանակակից արվեստի հիմնադրամի գլխավոր տնօրեն, Իտալիայի կառավարության նախկին անդամ, պատգամավոր Ստեֆանո Ապուցցոն և Ալբերտո Կալիոստրոնին նախքան Հայաստան այցելությունը Հռոմում հանդիպել են Իտալիայի Մշակույթի նախարարին, ով իր աջակցությունը և ոգևորությունն է հայտնել նման նախագիծ իրականացնելու համար: Ապուցցոն կարևոր համարեց, որ 5 մայրցամաքների վրա տարածվող այս ծրագիրը ծնվել է Հայաստանի և Իտալիայի համագործակցության շրջանակներում, որոնք քրիստոնեության խորան հանդիսացող, դարերի պատմություն ունեցող երկու ազգեր են:

Ցուցահանդես-փառատոնը մեկ հարթակով չի սահմանափակվելու, տարբեր բաժիններով բաշխվելու է Հայաստանի մայրաքաղաքի խոշորագույն մշակութային օջախներում՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, Գաֆէսճեան արվեստի կենտրոն, Հայաստանի նկարիչների միության ցուցասրահ և այլ կազմակերպություններ:

«Բնականաբար, միջազգային ցուցահանեսներ այսօր ամբողջ աշխարհում են կազմակերպվում, սակայն, հատկապես Հայաստանում կայացածներն ունեն որոշ սահմանափակումներ՝ թեմատիկ, տեխնիկական միջոցների և այլն: Իսկ այս ցուցահանդեսը տարբերվելու է հենց այն հանգամանքով, որ ամբողջական կերպով ենք փորձելու ներկայացնել, ներգրավվելու են արվեստագետներ ամբողջ աշխարհից, ինչը հնարավորություն կտա մեկ հարթակում տեսնել տարբեր մշակութային մտածողություններ», - մանրամասնեց ցուցահանդեսի հայաստանյան համադրող Մարինա Հակոբյանը:

Միտումնավոր ընտրված են վերջին 3 տասնամյակների (1991-ից 2018 թթ.) ընթացքում ստեղծված աշխատանքները: Կընդգրկվեն կերպարվեստի բոլոր տեսակները՝ գեղանկարչություն, ունիկալ գրաֆիկա, էստամպ, քանդակագործություն, ինչպես նաև դեկորատիվ-կիրառական արվեստի յուրատիպ նմուշներ, գեղարվեստական լուսանկարչություն, կոնցեպտուալ արվեստ և այլն: Տարիքային սահմանափակում ևս չկա, կմասնակցեն ոչ միայն ճանաչում ունեցող, հայտնի արվեստագետները, այլև՝ սկսնակները:

Մասնակցել ցանկացող արվեստագետները պետք է հայտ ներկայացնեն մարտի 1-ից ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում: Ընտրությունը կատարելու է հայ և իտալացի էքսպերտներից բաղկացած գեղարվեստական խորհուրդը:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 13:51 Քսանմեկերորդ դարում Հայաստանում, աշխարհում պրոցեսներն արագ են ընթանում. Արմեն Սարգսյան Այսօր, 13:47 Արա Գյուլերը նոր մակարդակի բարձրացրեց համաշխարhային լուսանկարչական արվեստը. Փաշինյան Այսօր, 13:30 Վարչապետի գլոբուսը կարծես սկսում է Կալինինգրադից, ավարտվում է Վլադիվոստոկով. Քաղաքագետ Այսօր, 13:29 Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Կերչում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ Այսօր, 13:24 Տիգրան Ուրիխանյանը առաջարկում է օրենքով արգելել միասեռ ամուսնությունները Այսօր, 13:10 ԱՄՆ դեսպանը բացահայտեց Վաշինգտոնի իրական մտադրությունը Արցախի հարցում. Արմեն Աշոտյան Այսօր, 13:06 ՄԻԵԴ-ը հերթական վճիռն է կայացրել Մարտի 1-ի գործով. Ոսկերչյանին և Այվազյանին պետբյուջեից կտրամադրվի ընդհանուր 7500 եվրո Այսօր, 12:59 Նոր փուլի ռիսկերն ու ակնկալիքները Այսօր, 12:39 Երիտասարդական ամենասիրված մրցույթի հայտագրումը սկսված է Այսօր, 12:39 Ռոբերտ Քոչարյանը ստեղծում է ընդդիմադիր կուսակցություն, բայց խորհրդարանական ընտրություններին չի մասնակցի Այսօր, 12:33 Արտուրո Վիդալը տուգանվել է 800 հազար եվրոյով Այսօր, 12:28 Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների մակարդակը փոխելու նպատակ չունի. Մնացականյան Այսօր, 12:25 Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցել է Կերչում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ Այսօր, 12:22 Հայաստանն արել է ամեն ինչ, որպեսզի Խաչատուրովին վերաբերող հարցերը չազդեն ՀԱՊԿ գործունեության վրա. Զոհրաբ Մնացականյան Այսօր, 12:17 Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը նշում է հիմնադրման 85-ամյակը Այսօր, 12:11 Որևէ խնդիր չեմ տեսնում. ԱԳ նախարարի պաշտոնակատարը՝ ՀԱՊԿ ԽՎ-ն Երևանից Մոսկվա տեղափոխելու մասին Այսօր, 12:09 Մամուլում համաներման ակտի վերաբերյալ հրապարակված տեղեկությունը ՀՀ ազգային ժողովում քննարկվելիք նախագծի հետ առնչություն չունի. ԱՆ-ն հերքում է Այսօր, 12:06 Թուրքիայի նախագահը ցավակցություն է հայտնել Արա Գյուլերի մահվան կապացությամբ Այսօր, 12:04 Ոստիկանությունն այսօր տարբերվում է նախկինում եղածից՝ ժամանակաշրջանն է ստիպել. Վալերի Օսիպյան Այսօր, 12:01 Կառավարությունը վավերացրեց Ճապոնիայի հետ ներդրումների ազատականացման համաձայնագիրը Այսօր, 11:59 Հարազատները ճանաչել են Կերչի քոլեջում բոլոր մահացածներին Այսօր, 11:58 Ոստիկանությունը պատրաստ է գերազանց անցկացնել Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները. Վալերի Օսիպյան Այսօր, 11:55 Ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում պոլիէթիլենային տոպրակի մեջ բարուրված նորածինների ծնողներին հայտնաբերելու ուղղությամբ Այսօր, 11:47 Կառավարությունը հերթական արտոնությունը տվեց «Արմենիա Վայն»-ին. կստեղծվի 144 աշխատատեղ Այսօր, 11:40 Հայկական ատոմային ոլորտի մասնագետներն ուսումնասիրել են համաշխարհային լավագույն փորձը` ՀԱԷԿ-ում կիրառելու համար Այսօր, 11:33 Նավթի համաշխարհային գները նվազել են Այսօր, 11:24 Էմանուել Մակրոնն ու տիկինը հիացել են հայկական գինիով ու կոնյակով Այսօր, 11:14 Հնդկաստանում «Տիտլի» ցիկլոնի զոհերի թիվը հասել է 57-ի Այսօր, 11:12 Նիկոլ Փաշինյանը կառավարության չքաղաքականացված անդամներին հորդորեց նախընտրական շրջանում արդյունավետ աշխատել (Տեսանյութ) Այսօր, 11:04 Մելանյա Թրամփին փոխադրող ինքնաթիռը հարկադրական վայրէջք է կատարել Այսօր, 10:50 Քննչական կոմիտեն պատրաստվում է ՏԻՄ ընտրություններին Այսօր, 10:45 Մահափորձ է կատարվել Հայիթիի նախագահի դեմ Այսօր, 10:36 Վրաստանը ՈւԵՖԱ-ից 1,5 մլն եվրո կստանա Այսօր, 10:34 Սկսվում է զեկույցների հանրայնացման գործընթաց․ Պաշտպանի առաջարկները՝ զինված ուժերում մարդու իրավունքների երաշխավորման մասին Այսօր, 10:18 Համացանցում է հայտնվել Կերչի քոլեջում կատարված հարձակման տեսանյութը Այսօր, 10:14 Արմեն Դանիելյանը դիմել է ՀՀ վարչական դատարան` ընդդեմ Սերժ Սարգսյանի. «Ժողովուրդ» Այսօր, 10:10 Վարդան Օսկանյանին արգելել են մեկնել Հայաստանից. «Ժամանակ» Այսօր, 10:07 Ինչ սպասումներ ունեն Ռուսաստանն ու ԵՄ-ն հայաստանյան զարգացումներից. «168 Ժամ» Այսօր, 10:05 Երևանում և մարզերում վեց ժամ լույս չի լինի Այսօր, 09:56 Կոռուպցիոն պատմությունների մեջ թաթախված Էնրիկո Ապրիամովին մտադիր են համակարգ վերադարձնել. «Հրապարակ». Այսօր, 09:54 Շտապօգնության 200 նոր մեքենա Հայաստան է բերվել ոչ թե Արսեն Թորոսյանի, այլ Լևոն Ալթունյանի շնորհիվ. «Ժողովուրդ» Այսօր, 09:52 Հունան Պողոսյանի նշանակումը կարող է քար գցել Կապանում «ՔՊ» թեկնածուի հաղթանակի վրա. «Հրապարակ» Այսօր, 09:42 Եթե Մանվել Գրիգորյանը կալանքի հետ անհամատեղելի հիվանդություն ունի, ուրեմն պետք է ազատ արձակվի. «Ժողովուրդ» Այսօր, 09:39 Մայրապետյանին ձերբակալելու նույն օրը խուզարկել են նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի տունը. «Ժամանակ» Այսօր, 09:37 Ալեքսանդր Սարգսյանի նկատմամբ իրականացվում են տոտալ ոչ իրավաչափ գործողություններ՝ ինչ-որ քմահաճույքներ բավարարելու համար. փաստաբան Այսօր, 09:32 Դպրոցների օպտիմալացումը հակասել է օրենքներին ու միջազգային պարտավորություններին. «Փաստ» Այսօր, 09:30 Մահացել է «Ստամբուլի աչքը»՝ հայտնի լուսանկարիչ Արա Գյուլերը 17/10/2018 21:58 Նախագահ Սարգսյանը հաջողություն է մաղթել Փաշինյանին առաջիկա ընտրություններում (Տեսանյութ) 17/10/2018 20:00 Ֆաբրեգասն ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում 17/10/2018 18:48 Քննչական կոմիտեն ստացել է Ռոբերտ Քոչարյանին տուժող ճանաչելու մասին միջնորդությունը 17/10/2018 18:23 Ֆրանսիական ժամանակակից թատերգությունը՝ հայերեն. hրատարակվել են Յասմինա Ռեզայի պիեսները 17/10/2018 18:08 Ավստրալիայում շները 58 պինգվին են հոշոտել 17/10/2018 17:53 Կանադայում օրինականացրել են մարիխուանայի օգտագործումը 17/10/2018 17:46 Ղրիմում եռօրյա սուգ է հայտարարված 17/10/2018 17:37 Նադեժդա Սարգսյանն այսօր կդառնար 64 տարեկան. երգչուհու մասին պատմում է ընկեր ու գործընկեր Արա Թորոսյանը՝ Մուրզոն 17/10/2018 17:37 Կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ 17/10/2018 17:29 Խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները ՀՀ-ում Նիդեռլանդի դեսպանին են ներկայացրել ներքաղաքական իրավիճակը 17/10/2018 17:24 Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպանին 17/10/2018 17:18 Փաստաբանը դիմել է ՔԿ՝ գաղտնալսված զրույցի գործով Ռոբերտ Քոչարյանին դատավարական կարգավիճակ տալու միջնորդությամբ 17/10/2018 17:04 Անկարայում Էրդողանը բանակցություններ է վարել Պոմպեոյի հետ 17/10/2018 16:51 «Բարսելոնը» դիտարկում է Նեյմարին վերադարձնելու տարբերակը 17/10/2018 16:44 Կերչի Քոլեջի պայթյունի զոհերի թիվը հասել է 13-ի 17/10/2018 16:31 Կերչի ահաբեկչության կազմակերպիչը հայտնի է 17/10/2018 16:27 Որքա՞ն մարդ է աշխարհում ապրում օրական 5,5 դոլարից պակաս գումարով 17/10/2018 16:17 Պաշտպանության նախարարությունում ամփոփվել են ամառային զորակոչի նախնական արդյունքները 17/10/2018 16:11 ՍԴՀԿ-ն կմասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին 17/10/2018 16:06 20 լրագրող աջակցություն է հայտնել Հնդկաստանի նախարարի դեմ առաջ քաշված մեղադրանքին 17/10/2018 15:38 Կերչի քոլեջում գործի է դրվել մետաղական իրերով հավաքված պայթուցիկ սարք 17/10/2018 15:32 Պեսկով. Կերչի քոլեջում պայթյունը հետաքննելիս դիտարկվում է ահաբեկչության վարկածը 17/10/2018 15:27 Ջիգարխանյանի ընկերը պատմել է դերասանի առողջական վիճակի մասին 17/10/2018 15:21 Արփինե Հովհաննիսյանն ու ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպանը քննարկել են ներհայաստանյան վերջին զարգացումներին առնչվող հարցեր 17/10/2018 15:13 Լեդի Գագան ամուսնանում է 17/10/2018 15:02 Աճուրդում վաճառվում է Լուսնից մի կտոր (Տեսանյութ) 17/10/2018 14:59 Ինսինյեն հայտնվել է «Լիվերպուլի» ուշադրության կենտրոնում 17/10/2018 14:54 ԱԱ-2018-ի ազդեցությունը Ռուսաստանի տնտեսության վրա 17/10/2018 14:50 Մարկոս Պիզելիի վնասվածքը լուրջ չէ. նա արդեն մեկնել է Ղազախստան 17/10/2018 14:47 Իսրայելը Գազայի հատվածում խոցել է 20 ռազմական թիրախ 17/10/2018 14:44 ԱՄՀ ղեկավարը հետաձգել է իր ուղևորությունը դեպի Սաուդյան Արաբիա 17/10/2018 14:40 Ղրիմի օդանավակայանը կարող է անվանակոչվել Այվազովսկու կամ Գրինի անունով 17/10/2018 14:35 Կերչ քաղաքում պայթյուն է որոտացել, կա 10 զոհ (Տեսանյութ) 17/10/2018 14:31 Մոսկվայի հյուսիս-արևելքում երիտասարդը սպանել է ծնողներին և տատիկին 17/10/2018 14:27 «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի բոլոր թեմաները կրկնում են «Հայոց պատմություն» և «Հայ գրականություն» առարկաներում ներառված թեմաները. Վահրամ Թոքմաջյանը 17/10/2018 14:23 Մոսկվայում ձերբակալվել է Ղրիմի նախկին վարչապետը 17/10/2018 14:19 Մի՛ վիրավորեք մեր ֆուտբոլիստներին. Սամվել Ֆարմանյան 17/10/2018 14:14 Գագիկ Ծառուկյանը օլիգարխ չէ. Պատգամավոր 17/10/2018 14:08 Մարդիկ, ովքեր հեռանում են կուսակցությունից, այդ մարդկանց էջը, որպես մարդ ու որպես քաղաքական գործիչ, ինձ համար փակ է. Նաիրա Զոհրաբյան 17/10/2018 14:04 Հետագայում այլ ձևաչափով ևս համագործակցելու առիթ կլինի. Նիկոլ Փաշինյանը՝ Արծվիկ Մինասյանին 17/10/2018 13:58 Եթե լինեն նոր պայմանավորվածություններ, ապա մենք պարտավոր ենք հարգել նաև այդ պայմանավորվածությունները. Նաիրա Զոհրաբյան 17/10/2018 13:51 Հայաստան-Ջիբրալթար խաղին ներկա է եղել 11000 հանդիսական, իսկ Հայաստան-ՆՀՀ Մակեդոնիա խաղին՝ 8300 17/10/2018 13:48 Հազարավոր թափուր աշխատատեղեր ունենք, կա աշխատելու անսահմանափակ հնարավորություն, որը, ցավոք, չի օգտագործվում. Վարչապետ 17/10/2018 13:44 Ես երբևէ, որևէ առումով իմ սկզբունքներից չեմ շեղվել. Կոստանյանը պնդում է, որ ցանկանում է աջակցել Նիկոլ Փաշինյանին 17/10/2018 13:39 Գլխացավի դեպքում գլխատումը բուժում չէ. Աշոտյանը դիմել է Նիկոլ Փաշինյանին 17/10/2018 13:36 Պետք է խրախուսենք պրոֆեսիոնալ սպորտը, դրա համար պետք է երկրում աշխատող, հարկերը պարտաճանաչ վճարող քաղաքացիների թիվը հնարավորինս մեծ լինի. Վարչապետ 17/10/2018 13:32 Հիմնադրամը շարքային Արթուր Գրիգորյանին կտրամադրվի ամսական 100,000 դրամ հատուցում մինչև նրա հաշմանդամության կարգը ստանալը 17/10/2018 13:26 Պաշտպանները պահանջում են հստակեցնել Մայրապետյանի մեղադրանքն ու ազատ արձակել նրան 17/10/2018 13:18 Քրեական հեղինակություն համարվող Արտյոմ Կանևսկոյն ազատ է արձակվել 17/10/2018 13:11 Արդեն 2024 թվականին դոլարը 40 տոկոսով կէժանանա 17/10/2018 13:03 Հայտնի գեղեցկուհի-մոտոբլոգերը ՃՏՊ-ի հետևանքով մահացել է (Տեսանյութ) 17/10/2018 12:56 Իսրայելն ի պատասխան հրթիռակոծման փակել է բոլոր հսկիչ անցակետերը Գազայի հետ սահմանին 17/10/2018 12:48 ԿՀՎ-ն գաղտնազերծել է Հիտլերի նույնասեռական հակումների մասին զեկույցը

Տվյալ բաժնի վերջին նյութերը