Ուզում էին ուրիշի դահուկներով քշեի, բայց չեմ պատրաստվում ուրիշի դահուկներով երկիր ներկայացնել. Աշոտ Կարապետյանը մանրամասներ է ներկայացրել

14/02/2018 12:47

Ուզում էին ուրիշի դահուկներով քշեի, բայց չեմ պատրաստվում ուրիշի դահուկներով երկիր ներկայացնել. Աշոտ Կարապետյանը մանրամասներ է ներկայացրել


Արդեն 5 օր է կորեական Փհենչհան քաղաքում մեկնարկել են 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերը։ Հայաստանն այս օլիմպիական խաղերում ներկայացնում են 3 մարզիկներ՝ դահուկորդներ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը և լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը։

Եթե Միքայել Միքայելյանը երեքշաբթի օրը դուրս եկավ մեկնարկի և զբաղեցրեց 72-րդ հորիզոնականը, ապա Աշոտ Կարապետյանի ելույթը Օլիմպիական խաղերում հարցականի տակ է։ Պատճառը՝ մարզագույքն է։ Հայ լեռնադահուկորդի դահուկները կոտրվել են Փհենչհանում հենց առաջին մարզման ժամանակ, և նա չի կարողանում մարզումներ անցկացնել։

ArmFootball.com-ի թղթակիցը զրուցել է Փհենչհանում գտնվող Աշոտ Կարապետյանի հետ․

«Անցած տարի՝ 17 տարեկան հասակում դարձա Հայաստանի չեմպիոն: Հավաքականում երեք դահուկորդ ենք: Այս մրցաշրջանի սկզբում մյուս երկու դահուկորդները ստանում են դահուկներ ու կոշիկներ, ես՝ ոչ: Նրանք գնում են Ավստրիա, մարզվում են, ես վիզայի հետ խնդիրների պատճառով չեմ կարողանում: Այնուհետև հարցերը լուծվում են, ես հավաքականի հետ մեկնում եմ Թուրքիա՝ մրցումների, որտեղ օլիմպիական միավորներ եմ վաստակում: Իրանում ևս օլիմպիական միավորներ եմ վաստակում, ընդ որում, ես քշում եմ հին դահուկներով: Այդ դահուկներն էլ 4 տարվա են, վերցրել եմ ընկերոջիցս»,-ասել է նա։

Պարզվում է՝ Աշոտը օլիմպիական քաղաք է հասել անմխիթար վիճակում գտնվող դահուկներով, բայց ֆեդերացիան վստահեցրել է, որ այնտեղ Աշոտի համար նոր դահուկներ կգնվեն և կկարողանա մարզվել, սակայն ինչ-ինչ պատճառներով դահուկները չկան։

«Ֆեդերացիան խոսք տվեց, որ տեղում կառնի: Իսկ հիմա՝ նրանք չեն պատվիրել, ու մեղադրում են օլիմպիական կոմիտեին: Բայց նրանք այստեղ ի՞նչ կապ ունեն, ինչու՞ ես պետք է դահուկ չունենամ: Հունվարի 21-ին պարզ է դառնում, որ օլիմպիական վարկանիշ եմ ձեռք բերել, բայց այդ մասին չեն հայտարարում, Փհենչհան՝ պատասխանատու անձնանց էլ չեն հայտնում: Գնում եմ՝ այստեղ, որպեսզի հագուստը վերցնեմ, տեսնում եմ՝ չկա հագուստ, որի վրա գրված է Հայաստան, ասում են՝ վերջին պահին են անունդ տվել, չենք հասցրել քո չափով հագուստ պատրաստել: Ես ունեմ հագուստ, հետս բերել եմ, բայց այստեղ տրամադրում են օլիմպիական խորհրդանշով հագուստ, իհարկե, ավելի գեղեցիկ կլինի այդ հագուստով հանդես գալ: Դահուկների զույգը, արժե 1000-1200 եվրո: Ֆեդերացիան մեղադրում է օլիմպիական կոմիտեին, բայց ես մրցաշրջանի սկզբից գույք չունեմ... »,-նշել է Աշոտ Կարապետյանը։

Աշոտը նշել է, որ նման վերաբերմունքը նորություն չէ․ «Արդեն քանի տարի է ֆեդերացիան ինձ այսպես է վերաբերվում: Հիմա օլիմպիական կոմիտեն պատվիրել է դահուկները՝ Ռուսաստանից, վաղը չէ մյուս օրը պետք է բերեն: Եթե հասցնեն, 6 օր կմնա մրցումներիս: Այդ 6 օրվա մեջ կհասցնեմ պատրաստվել, մասնակցել: Դժվար կլինի, բայց մի կերպ կկարողանամ: Բայց եթե ուշանա՝ մնա 3-4 օր, հետ կգամ, իմաստ չունի: Ո՛չ սարին եմ սովոր, ո՛չ դահուկներին: Ուզում էին, որ այստեղ ուրիշի դահուկներով քշեի, բայց չեմ պատրաստվում ուրիշի դահուկներով երկիր ներկայացնել: Արդեն չափազանց է: Անընդհատ ասում են՝ պատվիրել ենք, պատվիրել ենք, հեսա կտանք, հեսա կտանք: Ջարդած դահուկներով էլ օլիմպիական միավորներ վաստակեցի, Հայաստանի առաջնությունում հաղթեցի, այդքանից հետո էլ մտքներին չկա: Ես չեմ նեղվում, միշտ էլ քշելու եմ, միշտ էլ հաղթելու եմ իրենց»։

Աշոտ Կարապետյանը անդրադարձել է նաև դահուկային քսուքների թեմային, ինչը պակաս կարևոր չէ այս սպորտաձևում։

«Քսուք ես երբեք չեմ ունեցել, մեկ անգամ էին տվել, այն էլ չգիտեմ՝ ինչ էր: Ստիպված կլինենք դահուկները տալ ուրիշի, որպեսզի պատրաստի, օլիմպիական կոմիտեն գումար կտա դրա համար, խնդիր չի լինի»,-ասել է նա։

ArmFootball.com-ի թղթակցի հետ զրույցում դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Հարությունյանը ասել է, որ մարզագույքի խնդիր դահուկորդները չեն ունեցել․ «2017 թվականի փետրվարին ինքս անձամբ եմ հավաքականի 3 անդամներ Վազգեն Առաքելյանի, Հարություն Հարությունյանի և Աշոտ Կարապետյանի համար գնել դահուկներ»։

Նա նշել է, որ Աշոտի համար դահուկ ձեռք չբերելու միտում չկա․ «Նա մեր համաքաղաքացին է, մեր աչքի առաջ է մեծացել և մարզվել։ Մենք ուզում ենք երիտասարդների համար ճանապարհ բացել, օրինակ Արսեն Ներսիսյանը նույնպես վարկանիշային միավորներ ուներ, կարող էր մասնակցել, բայց տարիքով մեծ է, և մենք հնարավորություն տվեցինք Աշոտին»։

Այնուհետև Արթուր Հարությունյանը շեշտել է, որ Աշոտը աշխարհի չեմպիոն չէ, որ 5 զույգ դահուկով գնա օլիմպիական խաղեր, իսկ մեր այն հակադարձմանը, թե ինչ կապ ունի աշխարհի չեմպիոն լինելը նորմալ մարզագույք չունենալու հետ, վերջիվերջո մարզիկը երկրի դեմքն է և պետություն է ներկայացնում, ֆեդերացիայի նախագահը իրարամերժ պատասխաններ տվեց, ասելով որ այս պահին Աշոտի դահուկները նրա մոտ են, հետո ասեց որ մարզչի մոտ են և այդպես շարունակ։

Խոսելով քսուքներ մասին, նա ասել է, որ բոլորի քսուքները այսպես կոչված «վաքս-րումում» կան և Աշոտը դրանց խնդիրը չի ունենա։

Առաջին Ալիքի «Օրակարգ» լրատվականի հետ զրույցում ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը ասել է, որ դահուկները պատվիրված են եղել, սակայն ավստրիական ընկերությունը վերջին պահին հրաժարվել է առաքել այն Հարավային Կորեա։ Այս պահին Աշոտի համար գտել են դահուկներ Ռուսաստանում, և 2 օրից դրանք տեղում կլինեն։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15/08/2018 22:35 Ռումբի մասին ահազանգ՝ «Սիլաչի» հյուրանոցում. տարհանվել է 120 հոգի. Վտանգավոր ոչինչ չկա 15/08/2018 19:59 Ներկայացվել է Չեմպիոնների լիգայի 2018/19 խաղարկության նոր գնդակը. Լուսանկար 15/08/2018 19:43 Ապրելու համար ամենահարմարավետ քաղաքն է ճանաչվել Վիեննան 15/08/2018 19:41 Հյուսիսային Եվրոպայի խոշորագույն բանկերից մեկը լքում է Բալթյան երկրները 15/08/2018 19:35 «Յուվենթուսը» հրաժարվել է 60 միլիոն եվրոյով ՊՍԺ-ին վաճառել Ալեքս Սանդրոյին 15/08/2018 19:27 Ամստերդամի օդանավակայանը ժամանակավոր դադարեցրել է աշխատանքը 15/08/2018 19:14 Զիդանը ցանկանում է աշխատել ԱՊԼ-ում, ՄՅՈՒ-ն նախընտրելի տարբերակ է 15/08/2018 19:05 Դավիթ Տոնոյանն ու ՀՀ-ում Իտալիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը 15/08/2018 18:56 Ղրիմում Visa և MasterCard քարտերի թողարկումը դադարեցվել է 15/08/2018 18:42 Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԶԲ վարչության նախագահ Անդրեյ Բելյանինովի 15/08/2018 18:27 Սեուլը փորձելու է մինչև տարեվերջ միացնել երկու Կորեաների ճանապարհները 15/08/2018 18:14 Ջենովայում 600-ից ավելի մարդ է անօթևան է մնացել կամրջի փլվելու հետևանքով 15/08/2018 17:58 Վերին Լարսում Վրաստանից դեպի Ռուսաստան մեկնողները խնդիր ունեն, մեծ քանակությամբ մեքենաներ են կուտակվել անցակետում. Փոխնախարար 15/08/2018 17:43 Սիրիային նվիրված ՌԴ-ի, Թուրքիայի և Իրանի գագաթաժողովը կկայանա Թեհրանում 15/08/2018 17:30 Սպալետին երկարաձգել է պայմանագիրն «Ինտերի» հետ 15/08/2018 17:14 Պուտինը հնարավոր է՝ գնա Ավստրիայի ԱԳ նախարարի հարսանիքին 15/08/2018 17:00 Գեներալ-մայոր Նորայր Յոլչյանն ազատվել է ԶՈւ թիկունքի պետի պաշտոնից 15/08/2018 16:45 Մահացել է դերասան Նիկոլայ Կիրիչենկոն 15/08/2018 16:30 Իշխանությունները նախազգուշացրել են Ջենովայում աղետի զոհերի թվի զգալի աճի մասին 15/08/2018 16:17 19.000 և ավելի ԱՄՆ դոլար կաշառք՝ զինծառայությունից ազատվելու համար. Խոշոր բացահայտումներ 15/08/2018 16:05 ՀՅԴ-ն չի բացառում Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցությունը. Հրանտ Մարգարյան 15/08/2018 15:56 Թուրքիան իրավական միջոցներ կձեռնարկի F-35-ի մատակարարումներից ԱՄՆ-ի հրաժարվելու դեպքում 15/08/2018 15:43 Հայկական ծագմամբ Ալեքսեյ Չումակովը համերգով հանդես կգա Երևանում 15/08/2018 15:32 Ինձ առաջադրված մեղադրանքի իրական պատճառն ազգանունս է, իսկ ավելի կոնկրետ՝ ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանի քույրը լինելու հանգամանքը. Անահիտ Ֆարմանյան 15/08/2018 15:20 Վրաերթ` Ճամբարակում. 54-ամյա կինը հիվանդանոցում մահացել է 15/08/2018 15:07 Նոր Զելանդիայում գործադուլին մասնակցել է շուրջ 30 հազար ուսուցիչ 15/08/2018 14:55 Օլեգ Եսայանն ազատվել է Բելառուսում ՀՀ դեսպանի պաշտոնից. նրան կփոխարինի Արմեն Ղևոնդյանը 15/08/2018 14:40 Աֆղանստանում առնվազն 45 զինվորական է սպանվել թալիբների հարձակման հետևանքով 15/08/2018 14:23 Վրաստանում կեցության իրավունք ստանալը դժվարանում է 15/08/2018 14:09 Դենվերում բնակելի շենք է պայթել 15/08/2018 13:54 Ֆլորիդայում արտակարգ դրության ռեժիմ են հայտարարել «կարմիր մակընթացության» պատճառով 15/08/2018 13:40 Արցախի նախագահ Բակո Սահակյանը Մարտունիում ընդլայնված կազմով խորհդակցություն է անցկացնում 15/08/2018 13:26 Քաղաքացին առողջապահության նախարարությունից դժգոհ է եղել և պատրաստվել է ռումբ տեղադրել կառավարական շենքում. Մանրամասներ (Տեսանյութ) 15/08/2018 13:12 Պարզվել է Կառավարությունում ռումբ տեղադրելու մասին ահազանգողի ինքնությունը. Վտանգ չկա 15/08/2018 13:01 Կաշառք վերցնելու կասկածանքով ձերբակալվել է Օրենբուրգի քաղաքապետը 15/08/2018 12:53 Կառավարական թիվ 3 մասնաշենքից աշխատողները տարհանվում են, ռումբի մասին ահազանգ է եղել (Տեսանյութ, լուսանկարներ) 15/08/2018 12:45 ՄԻՊ գրասենյակի աշխատակիցները եղել են քրեակատարողական հիմնարկներում 15/08/2018 12:32 Պետք է բացահայտվեն նաև Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակներում կատարված հանցագործությունները. Արա Պապյան (Տեսանյութ) 15/08/2018 12:28 Կալանավորը փախուստի փորձ է արել «Նուբարաշեն» ՔԿՀ-ից 15/08/2018 12:17 Նավթի գները նվազել են 15/08/2018 12:08 Մադուրոյի դեմ մահափորձում կասկածում են երկու բարձրաստիճան զինվորականի 15/08/2018 11:59 Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի նախագահին՝ Ջենովայում տեղի ունեցած աղետի կապակցությամբ 15/08/2018 11:47 Հրազդանի երկու բնակիչի սպանության դեպքով հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է և ուղարկվել դատարան 15/08/2018 11:36 Ոստիկանության բաժանմունքում ոստիկանները միասեռականներին ծեծել են. «Նոր Սերունդը» հակադարձում է ու պատրաստվում դիմել ՀՔԾ 15/08/2018 11:27 Նեբրասկայում վերջին 21 տարվա ընթացքում առաջին անգամ մահապատիժ է կիրառվել 15/08/2018 11:17 Ճապոնիայում պատրաստվում են հրաբխի հավանական աղետալի ժայթքմանը 15/08/2018 11:03 Պուտինը մոտ ապագայում Կիմ Չեն Ընի հետ հանդիպման հույս ունի 15/08/2018 10:50 Արարատ Միրզոյանի գրասենյակից՝ ՔՊ մամուլի խոսնակ 15/08/2018 10:34 Ջենովայում կամուրջի փլուզման հետևանքով 35 մարդ է մահացել 15/08/2018 10:22 Մահացել է Էդուարդ Ուսպենսկին 15/08/2018 10:14 «Ժողովուրդ». Մարզպետները չեն վստահում մարզպետարանների աուդիտի բաժնի աշխատակիցներին 15/08/2018 10:09 «Հրապարակ». ՊԵԿ-ում ազատվում են աշխատանքից անգամ նրանք, ովքեր նոր իշխանությունների օրոք են նշանակվել 15/08/2018 10:04 «Ժողովուրդ». Սուրիկ Խաչատրյանի որդիների պատճառով լարվել են ՀՀ զինվորական քննչական ծառայության և ՊՆ-ի հարաբերությունները 15/08/2018 09:59 «Հրապարակ». Հացի գնի կամ քաշի մեջ փոփոխություններն անխուսափելի են 15/08/2018 09:54 «Ժողովուրդ». Ո՛չ մեղադրող, ո՛չ պաշտպանական կողմը դատավորին ինքնաբացարկ չի հայտնել դատաքննությունից առաջ 15/08/2018 09:50 «Հրապարակ». Գևորգ Դանիելյանը Մարտի 1-ի գործով կանչվել է հարցաքննության 14/08/2018 21:15 Երևանում աղջկա զգեստներով տղամարդիկ ու նրանց համախոհները ներխուժել են ոստիկանության բաժին (Տեսանյութ) 14/08/2018 19:00 Օգոստոսի 18-ին Երևանում կանցկացվի գարեջրի ամենամյա փառատոնը 14/08/2018 18:45 Դատավոր Ազարյանի նկատմամբ կիրառվում է բիրտ ճնշում, և իշխանությունները բարձր մակարդակով պետք է արձագանքեն դրան. Փաստաբան 14/08/2018 18:34 Հակահեղափոխական ուժերի կոնսոլիդացիա և հակապետական դավադրություն ժողովրդի դեմ. ՀԱԿ-ը` Քոչարյանի ազատ արձակման մասին 14/08/2018 18:23 Սպանության փորձ՝ Գյումրիում. Տղամարդուն էլեկտրական ջեռուցիչով ու դանակով հարվածած անձը ձերբակալվել է 14/08/2018 18:10 Բացահայտվել է 1990-ին Ֆիզիկայի ինստիտուտի առաջատար կոնստրուկտորի սպանությունը 14/08/2018 18:00 Արցախի նախագահն անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել 14/08/2018 17:46 Հայաստանը լրացուցիչ աջակցություն կստանա կլիմայի փոփոխության դեմ մղվող գլոբալ պայքարի շրջանակներում 14/08/2018 17:33 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Նիկոլայ Նիկողոսյանի ընտանիքին 14/08/2018 17:17 Կապիտանը հափշտակել է 977 կգ ավտոբենզին. հարուցվել է քրգործ 14/08/2018 17:08 Կոնվերս Բանկ. Դեպի Իտալիա փոխանցումներ՝ մատչելի սակագներով 14/08/2018 16:54 Այնպես չէ, որ մենք էլ ցնծության մեջ ենք Վերաքննիչ դատարանի որոշումից. Քոչարյանի պաշտպանները կբողոքարկեն վերաքննիչի որոշումը 14/08/2018 16:40 ԿԲ-ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 14/08/2018 16:27 Կարկտահարությունից վնասված այգիներն անհրաժեշտ է սնուցել օրգանական և հանքային պարարտանյութերով. ԳՆ 14/08/2018 16:12 Վթար` Ոսկեվազ-Աշտարակ ավտոճանապարհին. վարորդը հոսպիտալացվել է 14/08/2018 15:55 Քաղաքացին սայթաքել է 2 մ բարձրությունից՝ հայտնվելով Աղստև գետի ափամերձ հատվածում 14/08/2018 15:41 ՊԵԿ. Երկու ամսում կանխվել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման 44 դեպք 14/08/2018 15:27 Մինսկում տեղի է ունենալու ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր նիստը 14/08/2018 15:11 Երևանում տեղի է ունենալու ՀԱՊԿ միացյալ շտաբի ներկայացուցիչների խորհրդակցությունը 14/08/2018 14:38 Ռոբերտ Քոչարյանը կհրապարակի իր տեսակետները քաղաքական ամենաարդիական հարցերի վերաբերյալ. 2-րդ նախագահի գրասենյակի հայտարարությունը 14/08/2018 14:11 Ակնհայտ է, որ փորձ է արվում լռեցնել ցանկացած կարծիք, որը դուրեկան չէ իշխանություններին. Վիկտոր Սողոմոնյան 14/08/2018 14:08 Պետության և ժողովրդի առաջ հանցագործություն կատարած բոլոր անձինք ենթարկվելու են պատասխանատվության. Փաշինյան 14/08/2018 13:57 Քոչարյանի ազատ արձակման դեմ բողոքի ակցիայի մասնակիցները ստորագրահավաք են սկսել Վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի լիազորությունները կասեցնելու պահանջով 14/08/2018 13:46 «Դիլիջան ազգային պարկ»-ում ծառահատումների գործով ձերբակալվել է Տավուշի մարզի երկու բնակիչ 14/08/2018 13:30 Որոշ պաշտոնատար անձինք որդեգրել են հաճոյանալու քաղաքականություն, խոսքը վերաբերում է ոչ միայն ՀՔԾ-ին. Ալեքսանդր Ազարյան 14/08/2018 12:51 ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը տապալվեց (Տեսանյութ) 14/08/2018 12:38 Օդի ջերմաստիճանը 16-17-ը կբարձրանա 3-4 աստիճանով, 19-ին կնվազի 2-4 աստիճանով 14/08/2018 12:20 Ակտիվիստները փորձում են տապալել Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը (Տեսանյութ) 14/08/2018 12:07 Որոշ ակտիվիստներ պատրաստվում են ակցիա իրականացնել Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի ժամանակ. ժամանել են ոստիկանության աշխատակիցները (Լուսանկարներ) 14/08/2018 12:02 Նախիջևանում ադրբեջանական կողմի վերադիրքավորման փորձերն անընդունելի են հայկական կողմի համար և ամեն ձև կանխվելու են. ՀՀ ԱԳՆ 14/08/2018 11:47 Ադրբեջանում հայտնված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի հարցը ԱԳՆ օրակարգում է 14/08/2018 11:36 Հայաստանի Հանրապետության տարածք ադրբեջանական ծագման ձմերուկ չի ներմուծվել.ՍԱՊԾ 14/08/2018 11:27 Մի քանի քաղաքացիներ փորձում են բարձրանալ սրահ, որտեղ մեկնարկելու է Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը. անվտանգության աշխատակիցները թույլ չեն տալիս (Լուսանկարներ) 14/08/2018 11:18 ԿԳՆ-ն հրապարակել է 2018-2019 թթ. հաստատություններում գործածության երաշխավորված դասագրքերի անվանացանկն ու ներդրումային գումարները 14/08/2018 11:01 Երևանում ինքնասպանության փորձ է կանխվել 14/08/2018 10:39 Վթար` Իսակովի պողոտայում. ուղևորը տեղում մահացել է 14/08/2018 10:27 «Ժողովուրդ». Փոխվարչապետի նախաձեռնած գործընթացը կարող է տարիներ տևել 14/08/2018 10:14 «Ժողովուրդ». Առողջապահության նախարարը վախի մեջ է ապրում 14/08/2018 10:02 «Հրապարակ». Խմիչքի չափաքանակը, հավանաբար, մի քիչ շատ է եղել. Ավինյանն ու իր գրասենյակի ղեկավարը քնած են մնացել և ուշացել ինքնաթիռից 14/08/2018 09:56 «Հրապարակ». Հայկ Մարությանի՝ Երևանի քաղաքապետի թեկնածու դառնալը փակման վտանգի տակ է դրել «Ազիզյաններ» սիթքոմը 14/08/2018 09:45 «Հրապարակ». Աղվան Հովսեփյանը նոր իշխանությունների հետ յուրօրինակ «բարտեր» է կնքել. նա երաշխիքներ է պահանջել 14/08/2018 09:39 «Ժողովուրդ». Քոչարյանն ազատ արձակվեց, բայց շարունակում է մնալ մեղադրյալի կարգավիճակում 14/08/2018 09:31 «Ժողովուրդ». Չի բացառվում, որ ՀՔԾ-ն Մարտի 1-ի գործով հարցաքննության կանչի Արցախի հանրապետության ՊԲ փոխնախարարին 14/08/2018 09:23 «Հրապարակ». Կասկած կա, որ պաշտոնական Մոսկվան թույլ չի տալիս ձերբակալել Միքայել Հարությունյանին

Տվյալ բաժնի վերջին նյութերը