Արդարադատության նախարարության 2018-ի աշխատանքները ուղղված են լինելու բիզնես ռեգիստրի ստեղծմանը, քրեական պատիժների համակարգի գաղափարախոսության փոփոխմանը

14/02/2018 17:06

Արդարադատության նախարարության 2018-ի աշխատանքները ուղղված են լինելու բիզնես ռեգիստրի ստեղծմանը, քրեական պատիժների համակարգի գաղափարախոսության փոփոխմանը


Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է ՀՀ արդարադատության նախարարություն` ծանոթանալու 2017 թվականի գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին, ինչպես նաև 2018 թվականի անելիքներին:

Վարչապետին ներկայացվել են ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակված և ՀՀ Ազգային ժողով փոխանցված Սահմանադրությունից բխող օրենքները ինչպես նաև Սահմանադրական օրենքները, դատարանների բեռնաթամանն ուղղված քայլերը, կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում կատարված աշխատանքները, ԴԱՀԿ ծառայության բարեփոխումները այդ թվում հայեցողական լիազորությունների սահմանափակմանն ուղղված գործողությունները, քրեակատարողական համակարգում տեղի ունեցած դրական փոփոխություններն ու խնդիրների լուծման ճանապարհները, ինչպես նաև էլեկտրոնային ժողովրդավարության ոլորտում նախարարության ձեռքբերումներն ու առաջիկա ծրագրերը:

Նախարար Դավիթ Հարությունյանն ընդգծել է, որ հատուկ շեշտադրում է կատարվել դատարանների բեռնաթափման և մասնագիտացման վրա: 2019 թվականի հունվարի 1-ից կսկսի գործել Սնանկության դատարանը, կալանքի՝ մինչդատական վարույթի գործերն այսուհետ քննվելու են քրեական մասնագիտացում ունեցող դատավորների կողմից: Երևանի վարչական շրջանների 7 դատարանները միավորվել են մեկ՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կազմում, ինչն ըստ նախարարի, հիմնականում պայմանավորված է այն հանգամանքով, որ տարբեր վարչական շրջաններում առկա էր դատավորների անհամաչափ ծանրաբեռնվածություն, իսկ դատավորների թիվն ավելացնելն ինքնին հարցը չէր լուծի, քանի որ դրա համար անհրաժեշտ է ենթակառուցվածք, տարածքներ և այլն:

Դավիթ Հարությունյանի խոսքով՝ այս կերպ համահարթեցվում է դատավորների ծանրաբեռնվածությունը, ինչը դրական ազդեցություն կունենա դատական ակտերի կայացման տևողության վրա: Զեկուցվել է նաև, որ 10-ով ավելացվել է դատավորների թիվն այն հատկապես այն ուղղություններում, որտեղ առավել անհրաժեշտություն կար: Նախարարն ընդգծել է, որ ներդրվել են մի շարք այլ գործիքներ, որոնց արդյունքները տեսանելի կլինեն ընթացիկ տարվա ընթացքում: Ըստ Դավիթ Հարությունյանի` ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կան բազմաթիվ գործեր, որոնք կարող են լուծվել անգամ արտադատական կարգով. այդ գործերը պարունակում են շատ քիչ իրավական գործընթաց: Համաձայն արդեն իսկ ընդունված օրենսդրական փոփոխությունների՝ ապրիլ ամսից Արդարադատության նախարարությունը և Կենտրոնական բանկը հաստատելով տիպային պայմանագրեր՝ հնարավոություն կընձեռեն կողմերին վեճի պարագայում նոտարից էլեկտրոնային եղանակով ստանալ կատարողական թերթ և անմիջապես դիմել ԴԱՀԿ: Ակնկալվում է, որ այս գործիքի կիրառման արդյունքում դատարաններն էապես կբեռնաթափվեն: Միաժամանակ, դատավարական օրենսգրքերով նախատեսվում են ավելի օպտիմալ մեխանիզմներ, շուտով կգործեն նաև ծանուցումների և հայցերի ներկայացման էլեկտրոնային համակարգերը:

Վարչապետ Կարապետյանը հատուկ կարևորել է դատարանների բեռնաթափմանն ուղղված միջոցառումների իրականացումը և համոզմունք հայտնել, որ այն կնպաստի բիզնես միջավայրի հետագա բարելավմանը:

Կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում կատարված աշխատանքներից կարևորվել են ապօրինի հարստացման քրեականացումը, շահերի հայտարարագրման ինստիտուտի ներդնումը, կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմի ընդլայնումը, ազդարարների պաշտպանության ապահովումը, Կոռուպցիայի կանխարգելման մարմնի ստեղծումն ու կանխիկ դրամով գործարքներ կատարելու սահմանափակումը:

ՔԿՀ-ներում իրականացրած բարեփոխումներից նախարարն առանձնացրել է 10 քրեակատարողական հիմնարկներում ներդրված Էներգախնայողության ծրագիրն ու բժշկական ծառայությունների արդիականացման աշխատանքները: Ծրագրերից առաջինի արդյունքում ՔԿՀ-ներն ապահովվել էն անհրաժեշտ ջերմային և հիգիենիկ պայմաններով, էներգաարդյունավետ լուսատուներով, կառուցվել են գազատարներ և կաթսայատներ, իսկ երկրորդ ծրագրի շրջանակում 11 քրեակատարողական հիմնարկներ ապահովվել են առողջության առաջնային պահպանման համար անհրաժեշտ բժշկական սարքավորումներով:

Զեկուցվել է, որ ԴԱՀԿ ոլորտի բարեփոխումներն ուղղված են եղել կատարողական գործողությունների կատարման և որոշումներ ընդունելու ժամկետների սահմանմանը, իսկ բիզնեսի բնականոն ընթացքն ապահովելու համար նախատեսվել է, որ որպես հայցի ապահովման միջոց արգելանքը սկզբնապես դրվում է տնտեսվարող սուբյեկտի ոչ թե ֆինանսական միջոցների, այլ՝ անշարժ գույքի վրա: ԴԱՀԿ-ում հարուցված վարույթների մասին քաղաքացիներին տեղեկացնելու նպատակով ստեղծվել է SMS հաղորդագրության միջոցով ծանուցվելու հնարավորություն: Բացի այդ, մշակվել է համակարգչային ծրագիր, որի միջոցով քաղաքացին կարող է սմարթ հեռախոսի, պլանշետի կամ համակարգչի միջոցով տեղեկանալ իր նկատմամբ հարուցված կատարողական վարույթի վերաբերյալ:
Էլեկտրոնային ժողովրդավարության ուղղությամբ ՀՀ արդարադատության նախարարության կողմից կատարված աշխատանքներում կարևորվել են իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակի՝ www.e-draft.am-ի, և թեժ գծի www.e-hotline.am կայքի գործարկումը, ինչպես նաև հարցումների միասնական էլեկտրոնային հարթակի՝ www.e-request.am-ի, www.e-apostille.am էլեկտրոնային ապոստիլ համակարգի ստեղծումն ու էլեկտրոնային նոտար համակարգի արդիականացմանն ուղղված աշխատանքները:

Պետություն-մասնավոր հատված համագործակցության որպես լավագույն օրինակ նշվել է պետական մարմինների գործառույթները մասնավոր հատվածին պատվիրակելու գործընթացը: Ներկայում պետական ծառայություններ մատուցող օպերատորների թիվն ինն է, որոնց պատվիրակված է շուրջ 67 ծառայություն: 2017 թվականի դեկտեմբների 31-ի դրությամբ պետական մարմինների գործառույթներ իրականացնող օպերատորների կողմից մատուցվել է 1722 ծառայություն: Կարեն Կարապետյանը ողջունել է այս գործընթացի իրականացումը, օպերատորների ու մատուցվող ծառայությունների ընդլայնումը, միաժամանակ առաջարկել շարունակել անձանց նշված հնարավորությունների վերաբերյալ իրազեկման աշխատանքները:

Խորհրդակցության ընթացքում ներկայացվել են նաև ազատազրկման հետ չկապված պատիժների կատարումը, վերահսկողությունն ու դատապարտյալների վերաինտեգրումն ապահովող ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության և աշխատանքները, մասնավորապես, Երևան քաղաքում, Արարատի և Լոռու մարզում Էլեկտրոնային հսկողության համակարգի փորձարկման արդյունքները:

Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ արդարատատության նախարարության կողմից մշակվող «Բազմաբնակարան շենքերի կառավարման մասին» ՀՀ օրենքի նախագծին որով հստակ նոր կարգավորումներ են նախատեսվում շենքերի կառավարման, համատիրությունների գործունեության հարցերին։ Ի պատասխան վարչապետի հարցի՝ նախարար Հարությունյանը զեկուցել է, որ նշված օրենքի նախագիծը ներկայումս գտնվում է լրամշակման փուլում և այն կառավարության աշխատակազմ կներկայացվի մարտի սկզբներին:

Ընդգծվել է, որ Արդարադատության նախարարության 2018 թվականի աշխատանքները հիմնականում ուղղված են լինելու բիզնես ռեգիստրի ստեղծմանը, քրեական պատիժների համակարգի գաղափարախոսության փոփոխմանը, հավակնոտ հակակոռուպցիոն ռազմավարության և սնանկության կառավարիչների էլեկտրոնային հարթակի ստեղծմանը:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18/02/2018 23:58 Սպանություն Քաջարանում. կասկածյալների թվում է մահացածի եղբոր տղան (Լուսանկարներ) 18/02/2018 23:30 Երևանի ավագանու նիստում ծեծկռտուքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ 18/02/2018 13:18 Ադրբեջանի ինքնահանգստացումներն այն առումով, որ Հայաստանը մեկուսացված է` միֆ է. Սերժ Սարգսյան 18/02/2018 13:09 Մյունխենում տեղի է ունեցել Հայաստանի և Իրանի արտգործնախարարների հանդիպումը (Լուսանկար) 18/02/2018 13:05 Կարեն Կարապետյանը հանդիպել է Արմեն Սարգսյանի հետ (Լուսանկար) 18/02/2018 12:59 Սերժ Սարգսյան. Ես ատում եմ պատերազմը 18/02/2018 12:54 Իրանում ինքնաթիռի կործանման հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ և հայեր չկան 17/02/2018 22:45 Ադրբեջանի տարածքային նկրտումները Երևանի նկատմամբ զառանցանք են. Սերժ Սարգսյանի ելույթը՝ Մյունխենում 17/02/2018 22:40 Նոր պայմաններում պետք է բանակցվի նոր փաստաթուղթ. Սերժ Սարգսյանը՝ Թուրքիայի հետ փոխհարաբերությունների մասին 17/02/2018 16:24 Յուրաքանչյուրի սուբյեկտիվ մեկնաբանությունը չի նշանակում բացարձակ ճշմարտություն. Սահմանադրագետը՝ Վահե Գրիգորյանի հայտարարության մասին 17/02/2018 16:13 Գերմանիան չի ցանկանում հրաժարվել Իրանի հետ ատոմային գործարքից 17/02/2018 16:00 «Քաղաքական խաղեր են, ոչ մի բանի չեմ հավատում». Քաղաքացիները՝ ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի մասին (Տեսանյութ) 17/02/2018 15:39 Կորեացի լրագրողին գտել են մահացած Փհենչհանում 17/02/2018 15:27 Ավտոտնակում «Սոս և որդիներ» ՍՊԸ-ն կազմակերպել է պանրի արտադրություն. ՍԱՊԾ 17/02/2018 15:19 Մեքսիկայում վթարի է ենթարկվել ՆԳ նախարարին և նահանգապետին տեղափոխող ուղղաթիռը 17/02/2018 15:05 Նիգերիայի շուկայի վրա մահապարտների հարձակման հետևանքով մահացածների թիվը հասել է 22-ի 17/02/2018 14:44 ԱՄՆ դեսպանատունը՝ Գոռ Վարդանյանի պահվածքի մասին 17/02/2018 14:30 Twitter-ը կշարունակի համագործակցել ԱՄՆ-ի հետ «ռուսական միջամտության» հարցի շուրջ 17/02/2018 14:30 «Չհուսահատվեք» Նիկոլ Փաշինյանը խոսել է ներքին փշերը հաղթահարելու մասին 17/02/2018 14:15 Նիգերիայում 36 մարդ է մահացել ոչխարների հոտի պատճառով 17/02/2018 14:06 Մուրմանսկում փոկերին մարզում են ռազմական առաքելությունների համար (Տեսանյութ) 17/02/2018 13:55 Ես լավ ընկերներ ունեմ այստեղ. Արամ Զավենիչը՝ «Լուսավոր Հայաստանի» համագումարում 17/02/2018 13:51 Նավթի համաշխարհային գներն աճում են 17/02/2018 13:36 Մեխիկոյի իշխանությունները 18 հազար ոստիկաններ են ուղարկել երկրաշարժից տուժած շրջաններ 17/02/2018 13:29 Օդի ջերմաստիճանը փետրվարի 18-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով, ցերեկը նույնքան կնվազի 17/02/2018 13:15 «Փշերի միջով դեպի աստղեր». Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ հավատարիմ են լինելու «Ելք» դաշինքին 17/02/2018 13:07 ԱՄՆ-ում տղան հոր խորհրդով ինքնահրկիզում է իրականացրել 17/02/2018 12:55 Պորոշենկոն կոչ է արել ամբողջ աշխարհում արգելել Ռուսաստանի պետական դրոշը 17/02/2018 12:52 Գնդեվազի դպրոցի խոհանոցը, որը ՍԱՊԾ-ի հանձնարարությամբ փակվել էր, վերաբացվել է (Լուսանկարներ) 17/02/2018 12:44 Շաբաթվա ընթացքում հակառակորդն արձակել է 2500 կրակոց 17/02/2018 12:41 Թայլանդում գյուղացիները 3 ժամ փորձել են փոքրիկ փղիկին դուրս հանել ջրափոսից (Տեսանյութ) 17/02/2018 12:37 Խոշոր ներդրում Telegram-ում՝ Ռոման Աբրամովիչի կողմից 17/02/2018 12:25 Սպորտի և երիտասարդության նախարարը շուրջ 31 մլն դրամի եկամուտ է հայտարարագրել, որից 5 մլն-ը՝ ձեռնարկատիրական գործունեությունից 17/02/2018 12:12 Բժիշկները ենթադրում են, որ Աֆրինում թուրքական զորքերը քլոր են կիրառել 17/02/2018 12:01 «Բավարիան» պատրաստվում է «Ռեալից» 42 մլն եվրոյով գնել Համեսին 17/02/2018 11:53 Թրամփը այցելել է Ֆլորիդայի դպրոցում հրաձգության հետևանքով տուժածներին 17/02/2018 11:46 Սերժ Սարգսյանը մեկնում է Գերմանիա 17/02/2018 11:41 Եվ Արմեն Սարգսյանը, և նրա կինը հայտարարագրեր ներկայացրել են. Էթիկայի հանձնաժողով 17/02/2018 11:34 «ՎՏԲ»-ն լքում է Ուկրաինան 17/02/2018 11:23 Ֆրանսիական կենդանաբանական այգում հայտնվել է Յունեսկօ անունով ռնգեղջյուր (Տեսանյութ) 17/02/2018 11:17 ԱՄՆ-ն ՌԴ 13 քաղաքացու մեղադրանք է առաջադրել «ընտրություններին միջամտելու» գործով 17/02/2018 11:10 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է 17/02/2018 11:02 ՃՈ-ն տուգանելու է նաև կարգազանց հետիոտներին. Տուգանքը 5000 դրամ է (Տեսանյութ) 17/02/2018 10:55 Գորիսի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է 17/02/2018 10:52 Եթովպիայում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել 17/02/2018 10:44 Ֆրանսիայում 1,3 մլն եվրո արժողությամբ թավջութակ են գողացել 17/02/2018 10:34 Ղրիմում 4 ավտոմեքենայի բախման հետևանքով 7 մարդ է մահացել 17/02/2018 10:29 Ինչո՞ւ չէր լուծվում «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կոյուղու հարցը. «Ժողովուրդ» 17/02/2018 10:28 Ոստիկանությունը Երևանում քուրդ ահաբեկիչների է փնտրում. «ՀԺ» 17/02/2018 10:21 Նորատ Տեր Գրիգորյանց. «Մեր խնդիրն է՝ զգոն լինել, Ադրբեջանը կարող է հարձակվել ցանկացած պահի». «168 Ժամ» 17/02/2018 10:13 Քաղաքապետարանն ընթացք չի տալիս Երևանի կամուրջների ցանցապատելուն. «Ժողովուրդ» 17/02/2018 10:12 ԵՊՀ-ում ռոմանոգերմանական բանասիրության ֆակուլտը կվերանվանվի. «Ժամանակ» 17/02/2018 10:06 Առաջիկայում ԱԺ-ն ձեռնամուխ կլինի Բարձրագույն դատական խորհրդի ընտրությանը. ընթացակարգ. «Հրապարակ» 17/02/2018 10:03 Հնարավոր է՝ այս տարի երաշտ լինի կրկին. «Ժամանակ» 17/02/2018 10:01 Մարդու իրավունքների պաշտպանին կարգելեն ներկա գտնվել նոր վարչապետի ղեկավարությամբ կառավարության նիստերին 17/02/2018 00:27 Միքայել Մինասյան. Արմեն Սարգսյանն արդյունավետ կերպով կներդնի իր գիտելիքները ու կարողությունները` ի նպաստ Հայաստանի 16/02/2018 20:41 Ինչպե՞ս ճանապարհորդել տարբեր երկրներով՝ առանց օդ բարձրանալու (Տեսանյութ) 16/02/2018 20:31 Հարավային Կորեայում մրցել են ռոբոտ դահուկորդները (Տեսանյութ) 16/02/2018 20:00 Մոգերինին հայտնել է Սիրիայի հումանիտար օգնությանը նվիրված խորհրդաժողովի անցկացման ամսաթիվը 16/02/2018 19:50 Փարիզում վրացի բնակարանագողերի բանդա են չեզոքացրել 16/02/2018 19:43 Վրաստանի փոխվարչապետը կարևորել է Հայաստանի միջոցով դեպի իրանական շուկա դուրս գալու հնարավորությունները 16/02/2018 19:27 Հաղորդագրության միջոցով IPhone-ը «սպանելու» նոր միջոցով է հայտնաբերվել 16/02/2018 19:14 Անպատվաբեր է գալ և լեգիտիմացնել այս արատավոր ռեժիմը. Լևոն Զուրաբյանը՝ Արմեն Սարգսյանի մասին 16/02/2018 19:10 Պատվով կկատարեմ ինձ վրա դրված բարձր պատասխանատվությունը. Արմեն Սարգսյանը ընդունել է ՀՀ նախագահի թեկնածու դառնալու առաջարկը 16/02/2018 19:01 Ռուսական բանկերը 2019 թվականից գնահատելու են նաև կիբեռռիսկերը 16/02/2018 18:58 Իր աշխատասենյակում ծեծի է ենթարկվել ԵՊՀ ռոմանագերմանական ֆակուլտետի փոխդեկանը 16/02/2018 18:51 «Եկեք, գտե՛ք ձեզ». Արամ Մանուկյանը փետրվարի 20-ին շատ սիրուն ու հետաքրքիր տոնական հավաք է խոստանում 16/02/2018 18:39 Ռուսական բանկերը 2019 թվականից գնահատելու են նաև կիբեռռիսկերը 16/02/2018 18:31 Ճապոնական մոտ 70 միլիոն յենի դրամաշնորհով կվերականգնվեն ու կպահպանվեն Հայաստանի հնագիտական գտածոները 16/02/2018 18:08 «Яндекс»-ն առաջին անգամ ցուցադրել է Մոսկվայում առանց վարորդի տաքսիի ընթացքը 16/02/2018 17:56 «Բավարիան» հետաքրքրվում է Իկարդիով 16/02/2018 17:46 Շատերի տներում թանկարժեք ռեկվիզիտներ են գտնվում. հայկական կինոյի միջազգային թանգարանի համակարգող հանձնաժողովի ղեկավարի կոչը՝ Հայաստանի և Սփյուռքի հայերին (Տեսանյութ) 16/02/2018 17:40 Նախագահին հավատարմագրերն է հանձնել Չիլիի նորանշանակ դեսպանը 16/02/2018 17:33 Հաղորդավարուհի Դինա Ակոպովնայի հետախուզման վերաբերյալ ՀՀ իրավապահ մարմիններն ԱՄՆ-ից դիմում չեն ստացել 16/02/2018 17:29 Հրայր Թովմասյանը ՀՀԿ-ից դուրս գալու դիմում դեռ չի ներկայացրել 16/02/2018 17:24 Իրավապահներն այցելել են «Երկիր Ծիրանի» կուսակցություն 16/02/2018 17:07 Բելգիայի ԱԳՆ-ն անհանգստացած է Սիրիայի հյուսիս Թուրքիայի ներխուժումից 16/02/2018 17:00 Դավիթ Տոնոյանը աշխատանքային հանդիպում է ունեցել ՌԴ ԱԻ նախարար Վ. Պուչկովի հետ 16/02/2018 16:53 Արցախի ԱԺ պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել ԼՂՀ ԳԽ առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի հիշատակին 16/02/2018 16:52 Դավիթաշենի կամրջից նետված մոր և նրա դստեր մահը վրա է հասել հերձման պահից 48 ժամ և ավելի առաջ ստացած բազմաթիվ վնասվածքներից 16/02/2018 16:48 Երևան քաղաքի Արամի փողոցի Սարյան-Մաշտոց հատվածում երթևեկության փոփոխություն կլինի. ՃՈ 16/02/2018 16:38 Դոգա-յոգա՝ նոր թրենդ Լոնդոնում 16/02/2018 16:29 «Իգլա»-ն Վրաստանից չի տեղափոխվել, այն եղել է Էջմիածնում, պատկանել նախկին քաղաքապետին. Սամվել Բաբայանի գործով նոր ցուցմունքներ 16/02/2018 16:16 Թուրքիայում ռազմական ինքնաթիռ է կործանվել 16/02/2018 16:11 Քննարկվում է բելառուսական ավիաընկերության կողմից դեպի Հայաստան չվերթների վերսկսման հեռանկարը 16/02/2018 16:06 Տաճատ Վարդապետյանը սպասում է պատգամավոր դառնալու առաջարկին 16/02/2018 16:00 ԵՄ-ի հետ իրագործվում է 11 մլն եվրո արժողությամբ տարածաշրջանային զարգացման 9 պիլոտային ծրագիր. Լոքյան 16/02/2018 16:00 Հայ-ճապոնական հարաբերությունները վերընթաց զարգանում են. Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Ճապոնիայի փոխարտգործնախարարին 16/02/2018 15:55 Արա Բաբլոյանը Ճապոնիայի արտգործնախարարի տեղակալի հետ քննարկել է երկու երկրների համագործակցությունը 16/02/2018 15:49 Ժողովրդի ցանկության դեպքում Փաշինյանը պատրաստ է իշխանափոխության երաշխավորը լինել 16/02/2018 15:47 Թբիլիսիում Հայաստանի քաղաքացիներ են ձերբակալվել` ոսկու կեղծ ձուլակտորներ վաճառելու փորձի ժամանակ 16/02/2018 15:37 Եթե որևէ մեկին հիասթափության առիթ եմ տվել, ուզում եմ պաշտոնապես ներողություն խնդրել. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 16/02/2018 15:35 Նյու Յորքում ձերբակալել են երկու եղբայրների պայթուցիկ սարքեր պատրաստելու համար 16/02/2018 15:28 Քրեական գործի ապացույցները կեղծելու համար մեղադրվել է Քննչական կոմիտեի ծառայողը 16/02/2018 15:21 Դեղատանը կեղծ թղթադրամ է իրացվել. Լուսանկար 16/02/2018 15:18 Երթերն ու միտինգները նպաստում են գնաճի ավելացմանը. ՀՀԿ-ական 16/02/2018 15:06 Մոտ 10 հազար տոննա թարմ պտուղ-բանջարեղեն է Հայաստանից արտահանվել ՌԴ, Վրաստան, Բելառուս, ԱՄԷ և Ռումինիա 16/02/2018 14:55 Forbes ամսագիրը Telegram-ի հիմնադրին անվանել է դոլարային միլիարդատեր 16/02/2018 14:51 Խորհրդարանական ընդդիմությունը չհաջողեց. իշխանությունը չընդունեց գնաճը մեղմելու նրանց առաջարկը 16/02/2018 14:37 «Միլանը» ֆինանսական բանակցություններ է վարում Merrill Lynch բանկի հետ

Տվյալ բաժնի վերջին նյութերը