14/02/2018 12:37
Ճապոնիայում առնվազն 15 մարդ է մահացել ձյան տեղումների պատճառով
Առնվազն 15 մարդ է մահացել, ևս 222-ը՝ վնասվածքներ ստացել Ճապոնիայի հյուսիսում և Ճապոնական ծովի ափին ձյան առատ տեղումների հետևանքով, հայտնել է Ճապոնիայի համազգային գործերի նախարարության հրշեջ պահպանության վարչությունը, փոխանցում է РИА Новости-ն:
Երեք պրեֆեկտուրաներում, որոնց բաժին Է հասել տարերքի հիմնական հարվածը՝ Ֆուկուիում, Նիիգատայում եւ Տոյամայում մահացել է 15 մարդ: Ընդամենը Հոնսյու հիմնական կղզու հյուսիսում և Ճապոնական ծովի ափին տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ է ստացել 222 մարդ:
Ամենից հաճախ մահվան պատճառ է դարձել այն, որ մարդիկ ընկել են տանիքներից, դրանք ձնից մաքրելիս: Բնակիչները երկյուղում են, որ ձյան ծանրությունից տանիքները կփլվեն և ստիպված են իրենց ուժերով մաքրել դրանք: Չորեքշաբթիի դրությամբ Ֆուկուիում ձյան ծածկույթի բջարձրությունը հասնում է 2,78 մետրի, Նիիգատայում՝ 2,5 մետրի, Տոյամայում՝ ավելի քան 60 սանտիմետրի: