14/02/2018 11:42
Օբամայի գրասենյակ սպիտակ փոշիով ծրար են ուղարկել
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի՝ Վաշինգտոնում գտնվող գրասենյակ ուղարկվել է սպիտակ փոշիով ծրար, հաղորդում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Fox News- ին:
Հաղորդվում է, որ գրասենյակում աշխատում է ոստիկանությունը: Օբաման 2017 թվականի հունվարին պաշտոնից հեռանալուց հետո վարձակալել է շինությունը: Շենքում նաև Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) գլխավոր գրասենյակն է տեղակայված: