14/02/2018 16:35
Android-ի միլիոնավոր սարքեր վարակվել են
Android համակարգի բազայով գործող մի քանի միլիոն սարքեր են հայտնաբերվել, որոնք վարակված են կրիպտոարժույթների մայնինգի գաղտնի գործառույթով վնասաբեր ծրագրային ապահովմամբ, նշվում է Malwarebytes Labs ընկերության բլոգում:
Հաղորդվում է, որ նոր վիրուսը կարող է գաջեթը ժամանակավորապես վերածել Monero կրիպտոարժույթի ձեռքբերման մեխանիզմի:
Ստացված բոլոր միջոցներն ինքնաբերաբար փոխանցվում են խարդախների դրամապանակ:
Հետաքննություն է սկսվել, որի համաձայն զավթման համակարգը, բազավորվում է դեպի այն կայքը հարցման դիտավորյալ վերաուղղորդման վրա, որը գաջեթն արգելափակում է ցանցում «կասկածելի ակտիվության» վերաբերյալ հայտարարությամբ:
Տեղեկատվական անվտանգության փորձագետներն օգտատերերին խորհուրդ են տալիս իրենց շարժական սարքերը պաշտպանությունն ուժեղացնել: