14/02/2018 11:55
Դանիայի թագուհու ամուսինը վախճանվել է
Դանիայի թագուհի Մագրեթ 2-րդի ամուսին արքահազն Հենրիկը մահացել է 84 տարեկանում, հայտնում է թագավորական պալատի կայքը, փոխանցում է РИА Новости-ն:
«Նորին Թագավորական Մեծություն արքայազն Հենրիկը մահացել է երեքշաբթի՝ փետրվարի 13-ին ժամը 23:18-ին Ֆրեդենսբորգ դղյակում: Արքայազնի կողքին Էին Նորին Մեծություն թագուհին և երկու որդիները», - ասված Է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ նա մահացել է քնած ժամանակ, ընտանիքը եղել է նրա կողքին:
Ավելի վաղ պալատի մամուլի ծառայությունը հայտնել էր արքայազնի առողջական վիճակի վատթարացման մասին: