15/02/2018 12:50
Կառավարությունը մերժեց «Ելք»-ին. Կրկին չհիմնավորած առաջարկ էին ներկայացրել (Տեսանյութ)
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ներկայացրեց Ազգային ժողովի «Ելք» խմբակցության կողմից ներկայացված նախագիծը, որով առաջարկվում է փոփոխություններ կատարել Հարկային օրենսգրքի մեջ` վերականգնելով բենզինի ու սեղմված գազի ակցիզային հարկի նախկին դրույքաչափերը:
«Առաջարկվում է նաև եկամտային հարկում փոփոխություններ, առաջարկվում է մեկ սանդղակ ևս ավելացնել 150-ից մինչև 300 դրամ սանդղակը ու այն հարկել 26 տոկոսով», - ասաց Արամյանը:
Նախարարը նշեց, թե այս հարցրեը նոր չեն, կառավարությունը բազմիցս քննարկել է նման հարցեր:
«Հարկային օրենսգիրքը, երբ փոփոխության էինք ենթակում, այնտեղ գնացինք համարձակ քայլերի, էական թուլացումների, հիմնական նպատակը կայանում է նրանում, որպեսզի այն գործիքները, որոնք տնտեսվարող սուբյեկտների մոտ ստեղծում են հոսքերի կառավարման մասով խեղումներ, մենք փորձենք այդ գործիքները թուլացնել, որովհետև տնտեսվարող սուբյեկտներն են տնտեսական աճը ապահովում, աշխատատեղեր ստեղծում», - նշեց Ֆինանսների նախարարը:
Վարդան Արամյանն ընդգդծեց` եթե առաջարկ է արվում առանց հիմանվորման, թե մեկ այլ փոխհատուցման գործիքը ինչպես է կատարվելու ու ինչ տնտեսական հետևանքներ է լինելու, կառավարությունը չի կիսում «Ելք»-ի կարծիքը:
«Կարծում ենք, որ մեր ընդունած, որդեգրած քաղաքականությունը ճիշտ է», - նշեց Վարդան Արամյանը: