16/02/2018 10:17
«Հրապարակ». «Հայկանդուխտը» պահանջում է «ՀՎ»-ի գրանցումը ճանաչել առոչինչ
«Հրապարակ»-ը գրում է. «Մարտի 26-ին վարչական դատարանում կմեկնարկի Հայկանդուխտ ավանդապաշտ ժողովրդավարական կուսակցության նախագահ Արմենուհի Ղազարյանի հայցադիմումն ընդդեմ արդեն գոյություն չունեցող «Հայկական վերածնունդ» կուսակցության, որի հիմնադիր կուսակցություններից էր նաև «Հայկանդուխտը», բայց հեռացավ մինչև ընտրությունները։
Հիշեցնենք, որ օրերս ՀՎԿ-ն արտահերթ համագումարում որոշեց միանալ ՕԵԿ-ին և վերադառնալ «ՕԵԿ» անվանմանը։
«Արմենուհի Ղազարյանի պահանջն է՝ առոչինչ ճանաչել «Հայկական վերածնունդ» կուսակցության կանոնադրությունը, քանի որ նշված կուսակցությունը հիմնադիր համագումար չի արել, և այդ կանոնադրությունը համագումարով չի հաստատվել: Պահանջում է նաև պետական ռեգիստրում «ՀՎ»-ի գրանցումը, որպես կուսակցություն, ճանաչել առոչինչ: 2016 թվականի փետրվարի 21-ին տեղի ունեցած հիմնադիր համագումարը ոչ թե եղել է «Հայկական վերածնունդ միասնություն» կուսակցության հիմնադիր համագումարը, այլ` «Հայկական վերածնունդ» կուսակցության», - գրում է թերթը: