16/02/2018 14:01
Քնեսեթի 28 պատգավորի կողմ քվեարկությունը փաստում է՝ Ցեղասպանության ընդունումն անխուսափելի է. Վահե Էնֆիաջյան
Քնեսեթի 28 պատգամավորների կողմից Հայոց ցեղասպանության դատապարտմանը կողմ քվեարկելն արդեն իսկ ձեռքբերում է, լրագրողներ հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԺ «Ծառուկյան դաշինք» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը։
«Այն, որ Քնեսեթում Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման օրինագիծը քննարկվում է և արդեն 28 պատգամավոր իր համաձայնությունն է հայտնում ու կողմ քվեարկում, փաստում է՝ ճանաչումն անխուսափելի է», - նշեց Էնֆիաջյանը։
Նա ընդգծեց, որ Քնեսեթում տեղի ունեցածը փաստում է, որ տարբեր կազմակերպությունների և անհատների ջանքերն՝ ուղղված ցեղասպանության ճանաչմանը, ի վերջո հասնելու են տրամաբանական հանգուցալուծմանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Իսրայելի Քնեսեթում քննարկվել էր Հայոց ցեղասպանության օրը նշելու մասին օրինագիծը և մերժվել ՝ 41 դեմ և 28 կողմ ձայների հարաբերակցությամբ։