16/02/2018 14:10
Դամասկոսը և քրդական խմբավորումները պայմանավորվել են սիրիական զորք մտցնել Աֆրին
Սիրիայի կառավարությունը և «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժեր» քրդական խմբավորումները համաձայնության են հասել հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումներ տեղաբաշխել Աֆրինի տարածաշրջանում, հայտնում է «ТАСС»-ը` հղում անելով «Al Mayadeen» հեռուստաալիքին:
Հաղորդվում է, որ Դամասկոսը քրդական ուժերի հետ պայմանավորվել է սիրիական զորք մտցնելու շուրջ՝ դիմագրավելու թուրքական կողմի գրոհներն Աֆրինի շրջանում:
Առայժմ Դամասկոսից պաշտոնական մեկնաբանություններ չեն ստացվել: