16/02/2018 17:33
Հաղորդավարուհի Դինա Ակոպովնայի հետախուզման վերաբերյալ ՀՀ իրավապահ մարմիններն ԱՄՆ-ից դիմում չեն ստացել
Հաղորդավարուհի Դինա Ակոպովնայի հետախուզման վերաբերյալ ՀՀ իրավապահ մարմինները որևէ պաշտոնական դիմում չեն ստացել ԱՄՆ գործընկերներից, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Էդգար Ջանոյանը:
«Մինչ այս պահը ԱՄՆ իրավապահների կողմից պաշտոնական որևէ տեղեկատվություն ՀՀ իրավապահները չեն ստացել», - ասաց Էդգար Ջանոյանը:
Ավելի վաղ Aysor.am-ի թղթակցին ԱՄՆ Արդարադատության նախարարության մամուլի խոսնակ Նիկոլ Նավասը հայտնել էր, որ Միացյալ Նահանգներում Դինա Ակոպովնան ունի փախուստի մեջ գտնվողի կարգավիճակ:
Նա խախտել է ԱՄՆ ներգաղթային օրենսդրության մի շարք կետեր, մեղադրվում է մուտքի արտոնագրերի հետ կապված խարդախությունների ու փողերի լվացման համար:
Նիկոլ Նավասի խոսքով` Դինա Ակոպովնային ԱՄՆ-ում կարող է սպառնալ ավելի քան 20 տարվա ազատազրկում: