16/02/2018 15:47
Թբիլիսիում Հայաստանի քաղաքացիներ են ձերբակալվել` ոսկու կեղծ ձուլակտորներ վաճառելու փորձի ժամանակ
Թբիլիսիում Հայաստանի երկու քաղաքացի է ձերբակալվել: Նրանք փորձել են վաճառել ոսկու կեղծ ձուլակտորներ՝ ներկայացնելով դրանք որպես բարձրակարգ:
Ինչպես հայտնում է Интерфакс-ը՝ հղում անելով Վրաստանի ՆԳՆ-ին, ՀՀ քաղաքացիները փորձել են թանկարժեք զարդերի շուկայում իրացնել 100 գրամանոց ձուլակտորները՝ յուրաքանչյուրի դիմաց պահանջելով մոտ 4 հազար դոլար:
Նրանց սպառնում է 4-ից 9 տարվա ազատազրկում: