16/02/2018 16:06
Տաճատ Վարդապետյանը սպասում է պատգամավոր դառնալու առաջարկին
ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը ՀՀ ԱԺ նախագահին ներկայացրել է պաշտոնից հրաժարականի դիմում, նա առաջադրվել է Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնում։
Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակում անցողիկ հաջորդ հորիզոնականում ԱԺ նախկին պատգամավոր Տաճատ Վարդապետյանի անունն է։
Aysor.am-ի հետ զրույցում Տաճատ Վարդապետյանն ասաց, որ թեև հերթը իրենն է, սակայն այդ հարցը կուսակցական գործընկերների հետ դեռևս չեն քննարկել։
«Եթե առաջարկեն՝ ես կհամաձայնեմ վերցնել մանդատը, քանի որ, ըստ ցուցակի, իմ հերթն է», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավորը: