16/02/2018 16:11
Քննարկվում է բելառուսական ավիաընկերության կողմից դեպի Հայաստան չվերթների վերսկսման հեռանկարը
Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանն այսօր Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկի հետ քննարկել է բելառուսական ավիաընկերության կողմից դեպի ՀՀ չվերթների վերսկսման հեռանկարը:
Քննարկվել են նաև թռիչքների հաճախականության ընդլայնման, նաև հայկական ավիաշուկայում ավիաընկերության դիրքերի ամրապնդման հարցեր:
Դեսպանն իր պատրաստակամությունն է հայտնել ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն օդային փոխադրումների ոլորտում հարաբերությունների ընդլայնման և զարգացման գործում:
Ս.Ավետիսյանը ողջունել է «Բելավիա» ավիաընկերության կողմից 2018 թվականի մարտի 25-ից շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ Մինսկ-Երևան-Մինսկ երթուղով չվերթների վերսկսումը՝ ակնկալելով ավիաընկերության կողմից երթուղիների զարգացման նոր ծրագրերի իրականացում: