16/02/2018 18:58
Իր աշխատասենյակում ծեծի է ենթարկվել ԵՊՀ ռոմանագերմանական ֆակուլտետի փոխդեկանը
Այսօր Երևանի պետական համալսարանում վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել. իր աշխատասենյակում ծեծի է ենթարկվել ԵՊՀ-ի ռոմանագերմանական ֆակուլտետի փոխդեկան, 39-ամյա Գևորգ Բարսեղյանը, փոխանցում է Shamshyan.com-ը։
Ըստ աղբյուրի՝ համալսարան են ժամանել Ոստիկանության օպերատիվ խումբը՝ կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ, ում կողմից Գ. Բարսեղյանին ծեծի ենթարկելու փաստով նյութեր են նախապատրաստվում:
Աղբյուրը նշում է, որ կատարվածի պատճառն այն է եղել, որ փոխդեկանը ուսանողուհիներից մեկին տարօրինակ առաջարկութուններ է արել, ում հայրն էլ Արցախի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյա է և ուսանողուհին այդ մասին տեղեկացրել է իր բարեկամներին, ովքեր էլ եկել են համալսարանի ռոմանագերմանական ֆակուլտետի վարչական շենք ու իր աշխատասենյակում հորդորել են փոխդեկանին, որպեսզի այլևս նման պահվածք չցուցաբերի։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում