17/02/2018 14:30
Twitter-ը կշարունակի համագործակցել ԱՄՆ-ի հետ «ռուսական միջամտության» հարցի շուրջ
Twitter ընկերությունը հայտարարել է, որ կշարունակի համագործակցել հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի գրասենյակի և ԱՄՆ Կոնգրեսի հետ ռուսական հետաքննության հարցով՝ նախօրեին առաջադրված մեղադրանքի ֆոնին, փոխանցում է РИА Новости-ն։
«2016 թվականի Միացյալ նահանգներում ընտրությունները տապալելու ռուսական ջանքերը, այդ թվում՝ սոցիալական ցանցերի միջոցով, հակասում են այն ամենին, ինչին հավատում ենք Twitter-ում և մենք պետք է ամեն ինչ անենք, այդպիսի գործողությունները կանխելու համար», - նշել է ընկերության ներկայացուցիչը։
Մյուլերը 13 ռուսասատանցու և երեք ընկերություններ մեղադանք է առաջադրել «ԱՄՆ դեմ դավադրություն» և «մեքենայության» մեղադրանքներով: