17/02/2018 11:02
ՃՈ-ն տուգանելու է նաև կարգազանց հետիոտներին. Տուգանքը 5000 դրամ է (Տեսանյութ)
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ կարգազանց հետիոտները ևս հայտնվելու են ճանապարհային ոստիկանների ուշադրության կենտրոնում։
ՃՈ-ից տեղեկացնում են Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 131-րդ հոդվածի համաձայն, ճանապարհի երթևեկելի մասը հատելու կարգը խախտելու համար նախատեսվում է տուգանք՝ 5000 դրամ։
Նույն օրենսգրքով, ճանապարհային նշանների պահանջները խախտելու համար նախատեսվում է տուգանք՝ 3000 դրամի չափով։
Մանրամասն՝ տեսանյութում: