17/02/2018 00:27
Միքայել Մինասյան. Արմեն Սարգսյանն արդյունավետ կերպով կներդնի իր գիտելիքները ու կարողությունները` ի նպաստ Հայաստանի
Սուրբ Աթոռում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը հայտարարել է, որ ուրախ է, որ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանի նախագահի պաշտոնում առաջադրվելու` նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկը:
«Կարող եմ փաստել, որ ի դեմս նրա, գործ ունենք փորձառու և արհեստավարժ դիվանագետի հետ: Շատերդ կհիշեք, որ տարիներ առաջ նա եղել է Հայաստանի դեսպանը նաև Սուրբ Աթոռում և մեծապես նպաստել է երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը: Վստահ եմ՝ նախագահի պարտականությունները ստանձնելու դեպքում, Արմեն Սարգսյանն առավել արդյունավետ կերպով կներդնի իր գիտելիքները, կապերն ու կարողությունները` ի նպաստ Հայաստանի Հանրապետության: