17/02/2018 10:28
Ոստիկանությունը Երևանում քուրդ ահաբեկիչների է փնտրում. «ՀԺ»
«Հայկական ժամանակ»-ի աղբյուրներին հայտնի է դարձել, որ ոստիկանները հարցաքննել են Երևանում վարձակալված մի բնակարանում ապրող երեք քուրդ և երկու հայ ուսանողների:
«Վերջիններս ուղղորդված են գնացել այդ բնակարան», - համոզված են հայ ուսանողները:
Մեր աղբյուրը որոշ մանրամասներ ներկայացրեց կատարվածից: Ըստ այդմ, սկզբում հայերին են հարցաքննել, հարցրել են, թե ինչ գործ ունեն քրդերի հետ: Պատասխանել են, որ ուսանող են, տան վարձը թանկ է եղել, իրենք էլ որոնել, համատեղ ապրելու ցանկություն ունեցող մարդիկ են գտել, միասին մեկ բնակարան են վարձակալել:
«Հետո հարցաքննել են քուրդ ուսանողներին: Վերջիններս ցույց են տվել իրենց ուսանողական տոմսերը, ոստիկանները ճշտել են, որ չեն ստում, այլևս Հայաստանում նրանց գտնվելու մասին հարցեր չեն տվել», - գրում է թերթը:
Մանրամասները թերթի այսօրվա համարում