18/02/2018 13:05
Կարեն Կարապետյանը հանդիպել է Արմեն Սարգսյանի հետ (Լուսանկար)
Վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանի հետ։
«Երեկ ուշ երեկոյան հանդիպել եմ Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանի հետ։ Հանդիպմանը մտքեր ենք փոխանակել Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարների, արտաքին տնտեսական կապերի ընդլայնման, ինչպես նաև օտարերկրյա ներդրումների ներգրավման շուրջ», - գրել է Կ.Կարապետյանը Facebook-ի իր էջում։