Գեղարքունիքի մարզում կոռուպցիոն սկանդալային բացահայտումից հետո դատախազությունում ինքնամաքրման գործընթաց է սկսվել. Մարզի դատախազի ամփոփումը

19/02/2018 18:40

Գեղարքունիքի մարզում կոռուպցիոն սկանդալային բացահայտումից հետո դատախազությունում ինքնամաքրման գործընթաց է սկսվել. Մարզի դատախազի ամփոփումը


Գեղարքունիքի մարզում հանցագործության դեպքերը նվազել են, ավազակային հարձակման դեպք նախորդ տարի մարզում ընդհանրապես չի եղել, ավելին՝ պակասել են նաև բնակարանային գողության դեպքերը։

Aysor.am-ին տված հարցազրույցում Գեղարքունիքի դատախազ Սարգիս Մնացականյանը ամփոփել է անցած տարին։

- Պարոն Մնացականյան, խնդրում եմ թվային տվյալներով ներկայացնել Գեղարքունիքի մարզում հանցավորության մակարդակը՝ ըստ տարբեր ոլորտների։

- 2017 թվականի ընթացքում, նախորդ տարվա համեմատությամբ, Գեղարքունիքի մարզում արձանագրվել է հանցագործության դեպքերի նվազում, գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակը նվազել է 92 դեպքով կամ 11,2 տոկոսով. 2016թ. գրանցվել է 821 դեպք, իսկ 2017թ.՝ 729-ը: Ծանր հանցագործության դեպքերը նվազել են 13-ով կամ 15,9 տոկոսով (2016թ.՝ 82, իսկ 2017թ.՝ 69), սակայն դրան զուգահեռ առանձնապես ծանր հանցագործության դեպքերն աճել են 6-ով (2016թ.՝ 5, իսկ 2017թ.՝ 11): Այս առումով պետք է նշել, որ 3 դեպքով աճ է գրանցվել սպանության գործերով, ընդ որում սպանության 2 դեպքերը կատարվել են անմեղսունակ վիճակում այլ պետության քաղաքացիություն ունեցող անձանց կողմից: Սպանության փորձի դեպքերով փոփոխություն չի գրանցվել. ինչպես 2016թ.-ին այնպես էլ 2017-ին գրանցվել է նմանատիպ մեկական դեպք: Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքերը նվազել են 1-ով (2016թ.՝ 8, 2017թ.՝ 7): Մարդու դեմ ուղղված այլ հանցագործություններով դեպքերը նվազել են 24-ով կամ 13,7 տոկոսով. 2016թ.՝ 175, 2017թ.՝ 151 դեպք: 52-ով կամ 36,1 տոկոսով՝ ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու հանցագործություններով. 2016թ.՝ 144, 2017թ.՝ 92 դեպք:

Ուշագրավ է, որ 6 դեպքով կամ 46,2 տոկոսով (2016թ.՝ 13, 2017թ.՝ 7) նվազել է մահվան ելքով ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու հանցագործությունները, 4-ով կամ 100 տոկոսով (2016թ.՝ 4, 2017թ.՝ 0) ավազակությունով, 14-ով կամ 32,6 տոկոսով (2016թ.՝ 43, 2017թ.՝ 29) բնակարանային գողություններով, 8-ով կամ 42,1 տոկոսով (2016թ.՝ 19, 2017թ.՝ 11) խարդախությունով, 16-ով կամ 88,9 տոկոսով (2016թ.՝ 18, 2017թ.՝ 2) յուրացնելու կամ վատնելու, և 11-ով կամ 52,4 տոկոսով տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններով:

Նվազմանը զուգընթաց՝ լատենտային հանցագործության դեպքերի աճ է արձանագրվել՝ 2-ով (2016թ.՝ 4, 2017թ.՝ 6) խուլիգանության, 17-ով (2016թ.՝ 26, 2017թ.՝ 43) թմրամիջոցների ապօրինի շրջանառության, այդ թվում՝ 9-ով (2016թ.՝ 5, 2017թ.՝ 14) թմրամիջոցների ապօրինի իրացման, 1-ով (2016թ.՝ 1, 2017թ.՝ 2) պետական գույքի գողության, 2-ով (2016թ.՝ 1, 2017թ.՝ 3) պետական գույքի յուրացման կամ վատնման, 11-ով (2016թ.՝ 125, 2017թ.՝ 136) ուրիշի գույքի գողության, 9-ով (2016թ.՝ 0, 2017թ.՝ 9) տրանսպորտային միջոց փախցնելու և 6-ով (2016թ.՝ 0, 2017թ.՝ 6) կաշառք ստանալու, կաշառք տալու և կաշառքի միջնորդության դեպքերով:

Հաշվետու ժամանակաշրջանի ամփոփումը ցույց է տալիս, որ չբացահայտված հանցագործությունների թվում գերակշիռ մաս են կազմում գողության դեպքերը, այդ թվում՝ բնակարան ապօրինի մուտք գործելով: Սակայն դրան զուգահեռ պետք է փաստել, որ նախորդ տարվա համեմատ դեպքերը նվազել են 14-ով, ինչը մարզի դատախազության և մյուս իրավապահ մարմինների համակարգված աշխատանքի արդյունք է: 2017թ. առաջին կիսամյակի աշխատանքի ծրագրի համաձայն ամփոփվել է 2016թ. ընթացքում բնակարան ապօրինի մուտք գործելով գողություն կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի նախաքննության նկատմամբ իրականացված դատախազական հսկողության վիճակը, որի արդյունքներով հաղորդումներ են ուղարկվել Գեղարքունիքի մարզպետին, ՀՀ քննչական և ոստիկանության մարզային վարչությունների պետերին: Ձեռնարկված գործուն միջոցառումների արդյունքում տարվա վերջին արձանագրվել է բնակարան մուտք գործելով կատարված գողությունների դեպքերի նվազում 11-ով:

Բացի այդ, 2017 թվականի ընթացքում մարզի դատախազությունում վերլուծություններ ու ամփոփումներ են կատարվել հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքները պարզելու և վերացնելու համար: Այդ կապակցությամբ մարզում կատարված հանցագործությունների շարժընթացում արձանագրված փոփոխությունների, առանձին հանցատեսակների աճի և նվազման պատճառների, հանցագործությունները բացահայտելու և կանխելու հարցում հետաքննության մարմինների աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու վերաբերյալ 6 միջնորդագիր է ուղարկվել ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետին և տարբեր պետական ու այլ մարմիններ: Դրանցով նախանշած թերությունների վերացման, պարտականությունների կատարման պատասխանատվության բարձրացման արդյունքում արձանագրվել են վերը թվարկված դրական ցուցանիշները։

- Արդյոք հանցավորության մակարդակը աճել է։ Եթե այո, խնդրում եմ բացատրել՝ ինչո՞ւ։

- Ինչպես արդեն նշեցի Գեղարքունիքի մարզում 2017 թվականի ընթացքում արձանագրվել է հանցագործությունների դեպքերի նվազում գրեթե բոլոր տեսակներով, ինչով, ի դեպ, մարզը տարբերվում է հանրապետությունում առկա իրավիճակից: Հանցագործության դեպքերի մեջ ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել ավազակային հարձակման դեպքերի բացակայության, բնակարանային գողությունների 14 դեպքով նվազման իրողության վրա: Նշված հանցատեսակները հիմնականում կատարվում են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնության գալով կամ կազմակերպված խմբի կողմից և ունեն բարձր հանրային վտանգավորության աստիճան: Այսինքն՝ դրանք կատարվում են պլանավորված և կազմակերպված, որի արդյունքում, կարծում եմ, արձանագրվում է հանցավորության մակարդակի փոփոխություն:

Սակայն չի կարող չմտահոգել 2017 թվականի ընթացքում դեպքերի նվազման ֆոնին առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերի քանակական աճը:

Մասնավորապես՝ սպանության դեպքերն ավելացել են 3-ով, որից 2-ը կատարվել են հանցագործության կատարման սուբյեկտ չհանդիսացող անմեղսունակ անձանց կողմից: Առանձնապես ծանր հանցագործության մյուս դեպքերում շարժառիթ են հանդիսացել ոչ թե հանցավոր խմբավորումների հակադրումը կամ տնտեսական պայքարը տարբեր հանցավոր խմբավորումների միջև, որի արդյունքում տեղի ունեցած լիներ կազմակերպված պատվիրված սպանություն, այլ դրանք կրել են հիմնականում կենցաղային բնույթ և սպանությունների դրդապատճառը ձևավորվել է իրավիճակային պայմաններում:

Առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերի դինամիկայի փոփոխության մեջ կարելի է կարևորել կաշառք ստանալու, կաշառք տալու և կաշառքի միջնորդության 6 դեպքերով աճը, որոնք հանդիսանալով բարձր լատենտայնություն ունեցող հանցատեսակներ, բացահայտվել են դատախազության և մյուս իրավապահ մարմինների համագործակցված աշխատանքի արդյունքում:

Ընդհանրապես կոռուպցիոն հանցատեսակները, ունենալով հանրային առավել վտանգավորության և կազմակերպվածության բարձր աստիճան, կարող են ազդել հանցավորության մակարդակի փոփոխության վրա:

Ամփոփելով խոսքս՝ կարող եմ հայտնել, որ Գեղարքունիքի մարզի տարածքում 2017 թվականի ընթացքում հանցավորության մակարդակի կտրուկ փոփոխություն չի արձանագրվել: 
 
- Խնդրում ենք ներկայացնել մարզում անչափահասների մասնակցությամբ հանցավորության մակարդակը։

- 2017 թվականի ընթացքում արձանագրվել է 3 անչափահասի կողմից կատարված 2 հանցագործության դեպք, իսկ 2016թ.՝ 18 դեպք՝ կատարված 17 անչափահասի կողմից: Ինչպես տեսնում եք, դեպքերը նվազել են 16-ով կամ 88,9 տոկոսով: Հանցանք կատարած անչափահասների թիվը նվազել է 14-ով կամ 82,3 տոկոսով: նախորդ տարվա ընթացքում անչափահաս չի ձերբակալվել և չի կալանավորվել:

2016 թվականի ընթացքում վարույթում քննվել է 11 քրեական գործ, որոնցից մեղադրական եզրակացությամբ 5 գործ 8 անչափահասի վերաբերյալ ուղարկվել է դատարան, 4 գործ 3 անձի նկատմամբ կարճվել է ոչ արդարացման հիմքերով, 1 գործ միացվել է և անավարտ է մնացել 1 գործ։ Ձերբակալվել են, ապա կալանավորվել 2 անչափահաս (մեկ քրեական գործով՝ ՀՀ քրեական օրենսգքրի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով):

2016թ. ընթացքում անչափահասների կողմից կատարված հանցագործության տեսակների և անչափահասների կողմից կատարված հանցագործության պատճառների ամփոփման արդյունքներով հաղորդում է ուղարկվել ոստիկանության մարզային վարչության պետին: Այն քննարկվել է դատախազի մասնակցությամբ: 2017 թվականի 1-ին և 2-րդ կիսամյակների միջոցառումների ծրագրերի համաձայն՝ մարզի ավագ դպրոցներում անցկացվել են հանդիպումներ՝ անչափահասների կողմից կատարված հանցագործությունների և պատիժների թեմաներով: Ուսումնասիրվել և ամփոփվել է 2016թ. ընթացքում ՀՀ ԱՆ Պրոբացիայի պետական ծառայության Գեղարքունիքի բաժնում՝ դատապարտված անչափահասների հաշվառման և պատժի կատարման վիճակը, որի արդյունքում հաղորդում է ուղարկվել բաժնի պետին՝ աշխատանքում արձանագրված թերությունները վերացնելու համար, որը քննարկվել է և ձեռնարկվել են համապատասխան միջոցներ:

Դատախազական հսկողության և կիրառված համապատասխան ներգործության միջոցների դրական արդյունքների մասին է վկայում արձանագրված դեպքերի և հանցագործության կատարմանն անչափահասների մասնակցության թվերի կտրուկ նվազումը:

Ի՞նչ կարող եք ասել թրաֆիքինգի դեմ պայքարի մասին։ Կա՞ն տվյալներ, թե թրաֆիքինգի մեջ որքան են կազմում անչափահասները, կանանց մասին տվյալները։

2017 թվականի ընթացքում Գեղարքունիքի մարզի տարածքում թրաֆիքինգի այդ թվում՝ անչափահասների, կանանց նկատմամբ, դեպքեր չեն գրանցվել:

Մարզի բնակչության զգալի մասը զբաղվում է սեզոնային արտագնա աշխատանքներով և եթե գրանցվել են դիմումներ կամ հաղորդումներ աշխատանքային թրաֆիքինգի վերաբերյալ, ապա դրանք հիմնականում վերաբերել են արտագնա կատարված աշխատանքների վճարների ուշացմանը, որոնց ստուգումներով հանցագործության դեպքեր չեն արձանագրվել:

2016 թվականի ընթացքում մարզի տարածքում արձանագրվել է 1 դեպք, որի վերաբերյալ հարուցվել էր քրեական գործ:

- 2017 թվականի ընթացքում հատկապես ո՞ր ոլորտում եք հաջողությունների հասել, ի՞նչն եք առանձնացնում։

- 2017 թվականի ընթացքում մարզի դատախազության դատախազների կողմից նպատակաուղղված գործողություններ են կատարվել օրինականության գերակայությունն ապահովելու, այլ իրավապահ մարմինների հետ համագործակցված աշխատանքի արդյունքում հանցավորության դեմ պայքարն ակտիվացնելու, քաղաքացիների իրավունքներն ու օրինական շահերը հանցավոր ոտնձգությունից պաշտպանելու, իսկ խախտումների դեպքում դրանց վերականգնման ուղղությամբ:

Նշված ժամանակաշրջանում հատկանշական է քաղաքացիների սահմանադրական իրավունքների սահմնափակումների գործընթացի նկատմամբ, ՀՀ դատախազության կոլեգիայի որոշումներին համահունչ, իրականացված դատախազական հսկողությունը, որի արդյունքում նվազագույնի է հասցվել առանց բավարար հիմնավորման մեղադրյալների նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություններ ներկայացնելու, առանց բավարար ապացույցների քրեական գործերը դատարան ուղարկելու և մեղադրանքի պաշտպանության պրակտիկան: Արդյունքում 2017 թվականի ընթացքում քննված և դատարան ուղարկված քրեական գործերով ամբաստանյալների նկատմամբ արդատացման դատավճիռներ չեն կայացվել:

Ինչ վերաբերվում է տարվա ընթացքում գրանցված հաջողությանը, ապա կարելի է արձանագրել անչափահասների նկատմամբ տարվող աշխատանքների դրական արդյունքները: Բացի այն, որ անչափահասների կողմից կատարված հանցագործությունների քանակն է նվազել, միաժամանակ նվազել է նաև նրանց նկատմամբ կատարված հանցագործությունների քանակը: 2017 թվականի ընթացքում արձանագրվել է նման 2 դեպք, որոնք կապված են եղել ամուսնական տարիքի չհասած անչափահասի ամուսնության հետ:

- Նախորդ տարվա ընթացքում Ձեր մարզի հետ կապված կարևոր էր հատկապես Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ա. Պետրոսյանի մասնակցությամբ կաշառք ստանալու սկանդալային բացահայտումը։ Քանի որ քրեական գործն արդեն դատաքննության փուլում է, խնդրում եմ ներկայացնել՝ ինչպե՞ս ստացվեց բացահայտումը և արդյոք դա կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում էր։

- Հաստատապես կարող եմ ասել, որ նշված դեպքի բացահայտումը ՀՀ դատախազության համակարգի կողմից որդեգրված՝ կոռուպցիայի դեմ անհանդուրժողականության քաղաքականության արդյունք է: Սակայն, ցավոք, այդ գործի վերաբերյալ հանգամանքներ կամ մանրամասներ չեմ կարող ներկայացնել, քանի որ իրականացված բազմածավալ աշխատանքներին մարզի դատախազությունը չի մասնակցել:

Այդ քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ դատավարական ղեկավարումն ու դատախազական հսկողությունն իրականացվել է ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչությունը:   

- Այդ գործում ներգրավված է նաև նախկին դատախազ։ Ինչպե՞ս եք վերաբերում այն հանգամանքին, որ Ձեր ղեկավարությամբ գործող պաշտոնյան նման շղթայի մեջ է հայտնվում։

- ՀՀ դատախազության համակարգը երկար տարիներ է արդեն իրական պայքար է սկսել կոռուպցիայի դեմ, որի սկզբնական փուլում բացառվեց համակարգում պաշտոններ զբաղեցնելու համար կոռուպցիոն դրսևորումները: Հետագայում սկսվեց ինքնամաքրման գործընթացը, որի պայմաններում անզիջում պայքար է մղվում արատավոր երևույթների դեմ:

ՀՀ դատախազության համակարգը միասնական համակարգ է և, կարծում եմ, էական չէ ում ղեկավարության ներքո աշխատող պաշտոնյային է վերաբերում կոռուպցիոն պատմությունը և որ ժամանակաշրջանում: Կարևորն այն է, որ մեր երկրում օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու գործառույթով օժտված միակ պետական մարմինը պետք է բացառի իր ներսում կոռուպցիոն բոլոր երևույթները, որից հետո խստացնի պայքարը բոլոր ուղղություններով:

- Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղում փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանի որդու՝ Հայկ Հակոբյանի (Նորատուսցի Հայկո) սպանությունից երկար ժամանակ է անցել, բայց կարծես գյուղում որոշ լարվածություն կա։ Հանցանքը կատարելու համար մեղադրվում է գյուղապետի եղբորորդին։ Նրանք վենդետայի վախեր ունեն։ Դուք ի՞նչ եք կարծում այդ մասին։

- Հայկ Հակոբյանի սպանության դեպքը տեղի է ունեցել 2017 թվականի հունվարի 7-ին: Դրա բացահայտումից հետո նախաքննությունը շարունակվել է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության վարչությունում և այդ պատճառով դեպքին վերաբերող մանրամասնություններ ես չեմ կարող հայտնել: Ինչ վերաբերում է վրեժի շարժառիթով այլ հանցագործություններ կատարելու մտավախությանը, ապա կարող եմ ասել, որ մարդիկ հիմա ավելի լավ են տեղեկացված յուրաքանչյուր իրավախախտման համար նախատեսված պատասխանատվության մասին: Օպերատիվ իրավիճակը ինչպես ողջ մարզում, այնպես էլ նշված գյուղում լիարժեք վերահսկվում է: Նման մտավախությունների հիմքեր չպետք է լինեն. իրավապահ մարմինների առաջնահերթ խնդիրն է մարզի տարածքում հատկապես ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների նախականխումն ու կանխումը:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 21:15 Երևանում աղջկա զգեստներով տղամարդիկ ու նրանց համախոհները ներխուժել են ոստիկանության բաժին (Տեսանյութ) Այսօր, 19:00 Օգոստոսի 18-ին Երևանում կանցկացվի գարեջրի ամենամյա փառատոնը Այսօր, 18:45 Դատավոր Ազարյանի նկատմամբ կիրառվում է բիրտ ճնշում, և իշխանությունները բարձր մակարդակով պետք է արձագանքեն դրան. Փաստաբան Այսօր, 18:34 Հակահեղափոխական ուժերի կոնսոլիդացիա և հակապետական դավադրություն ժողովրդի դեմ. ՀԱԿ-ը` Քոչարյանի ազատ արձակման մասին Այսօր, 18:23 Սպանության փորձ՝ Գյումրիում. Տղամարդուն էլեկտրական ջեռուցիչով ու դանակով հարվածած անձը ձերբակալվել է Այսօր, 18:10 Բացահայտվել է 1990-ին Ֆիզիկայի ինստիտուտի առաջատար կոնստրուկտորի սպանությունը Այսօր, 18:00 Արցախի նախագահն անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել Այսօր, 17:46 Հայաստանը լրացուցիչ աջակցություն կստանա կլիմայի փոփոխության դեմ մղվող գլոբալ պայքարի շրջանակներում Այսօր, 17:33 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Նիկոլայ Նիկողոսյանի ընտանիքին Այսօր, 17:17 Կապիտանը հափշտակել է 977 կգ ավտոբենզին. հարուցվել է քրգործ Այսօր, 17:08 Կոնվերս Բանկ. Դեպի Իտալիա փոխանցումներ՝ մատչելի սակագներով Այսօր, 16:54 Այնպես չէ, որ մենք էլ ցնծության մեջ ենք Վերաքննիչ դատարանի որոշումից. Քոչարյանի պաշտպանները կբողոքարկեն վերաքննիչի որոշումը Այսօր, 16:40 ԿԲ-ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը Այսօր, 16:27 Կարկտահարությունից վնասված այգիներն անհրաժեշտ է սնուցել օրգանական և հանքային պարարտանյութերով. ԳՆ Այսօր, 16:12 Վթար` Ոսկեվազ-Աշտարակ ավտոճանապարհին. վարորդը հոսպիտալացվել է Այսօր, 15:55 Քաղաքացին սայթաքել է 2 մ բարձրությունից՝ հայտնվելով Աղստև գետի ափամերձ հատվածում Այսօր, 15:41 ՊԵԿ. Երկու ամսում կանխվել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման 44 դեպք Այսօր, 15:27 Մինսկում տեղի է ունենալու ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր նիստը Այսօր, 15:11 Երևանում տեղի է ունենալու ՀԱՊԿ միացյալ շտաբի ներկայացուցիչների խորհրդակցությունը Այսօր, 14:38 Ռոբերտ Քոչարյանը կհրապարակի իր տեսակետները քաղաքական ամենաարդիական հարցերի վերաբերյալ. 2-րդ նախագահի գրասենյակի հայտարարությունը Այսօր, 14:11 Ակնհայտ է, որ փորձ է արվում լռեցնել ցանկացած կարծիք, որը դուրեկան չէ իշխանություններին. Վիկտոր Սողոմոնյան Այսօր, 14:08 Պետության և ժողովրդի առաջ հանցագործություն կատարած բոլոր անձինք ենթարկվելու են պատասխանատվության. Փաշինյան Այսօր, 13:57 Քոչարյանի ազատ արձակման դեմ բողոքի ակցիայի մասնակիցները ստորագրահավաք են սկսել Վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի լիազորությունները կասեցնելու պահանջով Այսօր, 13:46 «Դիլիջան ազգային պարկ»-ում ծառահատումների գործով ձերբակալվել է Տավուշի մարզի երկու բնակիչ Այսօր, 13:30 Որոշ պաշտոնատար անձինք որդեգրել են հաճոյանալու քաղաքականություն, խոսքը վերաբերում է ոչ միայն ՀՔԾ-ին. Ալեքսանդր Ազարյան Այսօր, 12:51 ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը տապալվեց (Տեսանյութ) Այսօր, 12:38 Օդի ջերմաստիճանը 16-17-ը կբարձրանա 3-4 աստիճանով, 19-ին կնվազի 2-4 աստիճանով Այսօր, 12:20 Ակտիվիստները փորձում են տապալել Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը (Տեսանյութ) Այսօր, 12:07 Որոշ ակտիվիստներ պատրաստվում են ակցիա իրականացնել Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի ժամանակ. ժամանել են ոստիկանության աշխատակիցները (Լուսանկարներ) Այսօր, 12:02 Նախիջևանում ադրբեջանական կողմի վերադիրքավորման փորձերն անընդունելի են հայկական կողմի համար և ամեն ձև կանխվելու են. ՀՀ ԱԳՆ Այսօր, 11:47 Ադրբեջանում հայտնված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի հարցը ԱԳՆ օրակարգում է Այսօր, 11:36 Հայաստանի Հանրապետության տարածք ադրբեջանական ծագման ձմերուկ չի ներմուծվել.ՍԱՊԾ Այսօր, 11:27 Մի քանի քաղաքացիներ փորձում են բարձրանալ սրահ, որտեղ մեկնարկելու է Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը. անվտանգության աշխատակիցները թույլ չեն տալիս (Լուսանկարներ) Այսօր, 11:18 ԿԳՆ-ն հրապարակել է 2018-2019 թթ. հաստատություններում գործածության երաշխավորված դասագրքերի անվանացանկն ու ներդրումային գումարները Այսօր, 11:01 Երևանում ինքնասպանության փորձ է կանխվել Այսօր, 10:39 Վթար` Իսակովի պողոտայում. ուղևորը տեղում մահացել է Այսօր, 10:27 «Ժողովուրդ». Փոխվարչապետի նախաձեռնած գործընթացը կարող է տարիներ տևել Այսօր, 10:14 «Ժողովուրդ». Առողջապահության նախարարը վախի մեջ է ապրում Այսօր, 10:02 «Հրապարակ». Խմիչքի չափաքանակը, հավանաբար, մի քիչ շատ է եղել. Ավինյանն ու իր գրասենյակի ղեկավարը քնած են մնացել և ուշացել ինքնաթիռից Այսօր, 09:56 «Հրապարակ». Հայկ Մարությանի՝ Երևանի քաղաքապետի թեկնածու դառնալը փակման վտանգի տակ է դրել «Ազիզյաններ» սիթքոմը Այսօր, 09:45 «Հրապարակ». Աղվան Հովսեփյանը նոր իշխանությունների հետ յուրօրինակ «բարտեր» է կնքել. նա երաշխիքներ է պահանջել Այսօր, 09:39 «Ժողովուրդ». Քոչարյանն ազատ արձակվեց, բայց շարունակում է մնալ մեղադրյալի կարգավիճակում Այսօր, 09:31 «Ժողովուրդ». Չի բացառվում, որ ՀՔԾ-ն Մարտի 1-ի գործով հարցաքննության կանչի Արցախի հանրապետության ՊԲ փոխնախարարին Այսօր, 09:23 «Հրապարակ». Կասկած կա, որ պաշտոնական Մոսկվան թույլ չի տալիս ձերբակալել Միքայել Հարությունյանին Այսօր, 09:09 Որևէ մեկը չի կարող ծնողին և երեխային պարտադրել սև ու սպիտակ հագուստ. ԿԳ նախարար (Տեսանյութ) Այսօր, 09:00 Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 24-րդ կմ-ի մոտակայքում գտնվող թունելի շինարարական աշխատանքները շարունակվում են 13/08/2018 20:13 Ռոբերտ Քոչարյանը օգոստոսի 14-ին կհանդիպի լրագրողներին 13/08/2018 19:53 Կրակել է իրեն պատկանող որսորդական հրացանով, ինչից հետո զենքը նետել է հարակից գետն ու փախել (Տեսանյութ) 13/08/2018 19:42 ԿԳ նախարարն ու Սիրիայի դեսպանը քննարկել են կրթական ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր 13/08/2018 19:35 ՀՔԾ-ն ապօրինի է համարում Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը 13/08/2018 19:22 Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան Արքեպիսկոպոս Մանուկյանի հետ 13/08/2018 19:10 Գլխավոր դատախազությունը կքննարկի Քոչարյանի գործով Վճռաբեկ դատարան դիմելու հարցը 13/08/2018 19:04 Կարեն Փոլադյանը նշանակվել է դատական դեպարտամենտի ղեկավար 13/08/2018 18:53 Վանաձոր-Դիլիջան ճանապարհին տեղի ունեցած քարաթափման հետևանքները վերացվել են 13/08/2018 18:42 Ինձ համար սկզբունք է՝ ամեն տարի որևէ հաջողություն գրանցել իմ կյանքում. դերասան Գարիկ Սեփխանյանը դարձավ 35 տարեկան 13/08/2018 18:36 Զինծառայող Հրանտ Մանգասարյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ևս մեկ անձի 13/08/2018 18:25 ՀՅԴ ներկայացուցիչները հանդիպել են Հայաստանում Ռուսաստանի դեսպանի հետ 13/08/2018 18:08 Հայաստանում «ֆուռերով» ձմերուկ է հայտնվել. Գյուղացիները պնդում են՝ ադրբեջանական է (Լուսանկարներ) 13/08/2018 17:52 Ucom-ի աջակցությամբ Արցախում կայացավ ԴիջիՔեմփ-2018-ը 13/08/2018 17:34 Զինված ուժերում մեկնարկել է 2018 թ. նոր ուսումնական փուլը 13/08/2018 17:17 Ռոբերտ Քոչարյանը, առհասարակ, չի կարող ենթարկվել պատասխանատվության. Փաստաբան (Տեսանյութ) 13/08/2018 17:08 «Իսլամական պետության» առաջնորդ Աբու Բակր ալ-Բաղդադին ծանր վիրավորում ստանալուց հետո գամված է անկողնուն 13/08/2018 16:46 Մհեր Մարգարյանը նշանակվել է ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչ 13/08/2018 16:22 Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց 13/08/2018 16:20 Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Ճապոնիայի դեսպանին ներկայացրել է Հայաստանում բիզնես ծավալելու առավելությունները 13/08/2018 16:09 Ամբողջ աշխարհում 0 եվրո անվանական արժեքով Կառլ Մարքսի պատկերով ավելի քան 100 հազար հուշանվերային թղթադրամ է վաճառվել 13/08/2018 15:41 Սիրիայում բնակելի շենքում զենքի պահեստի պայթյունը 39 մարդու մահվան պատճառ է դարձել 13/08/2018 15:22 Նիկոլ Փաշինանի որդին զինվորական երդում է տվել 13/08/2018 15:07 Գյուղնախարարությունը նախաձեռնում է կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիր 13/08/2018 14:53 Քաղաքապետարանն ի գիտություն է ընդունել Նիկոլ Փաշինյանի հանրահավաքի և երթի անցկացումը 13/08/2018 14:35 Շարունակվում են Դավթաշեն-Աշտարակ և Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածների կառուցման աշխատանքները 13/08/2018 14:11 Վճռաբեկ դատարանի նախագահի ընտրության հարցը կքննարկվի սեպտեմբերի 10-ի ԱԺ նիստում 13/08/2018 13:26 Զորակոչիկներին ու նրանց ազգականներին բաժանվել են Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու վերաբերյալ թերթիկներ 13/08/2018 13:07 Ցավում եմ՝ Արա Զորաբյանը չկարողացավ վեր կանգնել անձնական շահերից. Փաստաբանները՝ արտոնագիրը կասեցնելու որոշման մասին 13/08/2018 12:53 Վաղուց կանխատեսելի որոշում էր. Տիգրան Աթանեսյանն՝ իր արտոնագիրը դադարեցնելու մասին 13/08/2018 12:37 Հայաստանի Զինված ուժերը սահմանի նախիջևանյան ուղղությամբ ադրբեջանական սադրանքներին պատասխանել են կրակով. Արծրուն Հովհաննիսյան 13/08/2018 12:29 Հանգստյան օրերի ընթացքում ոստիկանության կողմից բացահայտվել է հանցագործության 115 դեպք 13/08/2018 12:15 Գավառում բեռնատարը կողաշրջվել է, տուժածներ չկան 13/08/2018 12:00 «Երկրապահի» ճամբարների ֆինանսավորումը կասեցնելուց հետո մեղադրանքներ էին հնչում, սա պատասխանն է այդ քննադատություններին. ԿԳ նախարար 13/08/2018 11:46 ՃՈ ուժեղացված ծառայության արդյունքները. կազմվել է 628 արձանագրություն (Տեսանյութ) 13/08/2018 11:34 Ես խոստանում եմ, որ հենց հիմա ծառայողական քննություն է անցկացվելու. ՊԵԿ նախագահը լսել է բողոքի ակցիայի մասնակիցներին 13/08/2018 11:17 Երևանյան շենքերից մեկի 13-րդ հարկում հրդեհ է բռնկվել. բնակիչը ստացել է այրվածքներ 13/08/2018 11:09 Պուտինն ու Նազարբաևը խնդրահարույց են անվանել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Խաչատուրովի շուրջ ստեղծված իրավիճակը 13/08/2018 11:00 Հարկային մարմինը՝ պատժիչ ջոկատ. Արտաշատում բողոքի ակցիա են անում փոքր բիզնեսի ներկայացուցիչները 13/08/2018 10:46 Հրանտ Բագրատյանը պարզաբանում է արել Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին արտագաղթի մասին հրապարակվող թվերի վերաբերյալ 13/08/2018 10:32 «Արմավիր» ՔԿՀ-ում մահվան վերջին երկու դեպքերի առնչությամբ Պաշտպանի աշխատակազմում քննություն է նախաձեռնված 13/08/2018 10:14 ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին մոտոցիկլետը բախվել է «Nissan Xterra» մեքենային. վարորդի վիճակը ծանր է 13/08/2018 10:00 Հետևողական աշխատելու ենք, որ հաջորդ տարի ունենանք գյուղացիական տնտեսությունների ապահովագրության համակարգ. Արարատ Միրզոյան 11/08/2018 15:56 Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը կալանավորվել է 11/08/2018 15:00 ՀՀ քաղաքացին Իրանի տարածքից Արաքս գետով ապօրինի հատել է Արցախի սահմանը 11/08/2018 14:20 Քրեական գործերի քննության գործընթացում նկատվում են իրավունքների ոտնահարման վտանգավոր միտումներ. Թաթոյան 11/08/2018 13:47 Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձ է հղել Նիկողայոս Նիկողոսյանի մահվան կապակցությամբ 11/08/2018 13:29 Երեք օր առաջ «Արմավիր» ՔԿՀ տեղափոխված կալանավորը տաբատի գոտիով ինքնասպան է եղել 11/08/2018 13:11 Հայաստանում բոլոր ընտրակաշառք տվողները բռնվելու ու դատվելու են, հետո չասեք՝ վայ, քաղաքական հետապնդում է. Նիկոլ Փաշինյան 11/08/2018 12:56 Այս շաբաթ հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1800 կրակոց 11/08/2018 12:48 Երկուշաբթի Երևանում և մարզերում մինչև վեց ժամ լույս չի լինի 11/08/2018 12:37 «Վարդա» գիշերային ակումբի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ 28-ամյա երիտասարդի սպանության համար 11/08/2018 12:19 Արարատի և Արմավիրի մարզերի մի շարք բնակավայրերում այսօր ջուր չի լինի 11/08/2018 12:06 Տանձից ու խնձորից շատ լավ գիտելիքներ ունեն ձեր՝ որոշ հաջողված կադրեր. Շարմազանովը` Փաշինյանին 11/08/2018 11:46 «Ժառանգությունը» պահանջում է արդարացնել և ազատ արձակել Շանթ Հարությունյանին

Տվյալ բաժնի վերջին նյութերը