19/02/2018 19:08
Aseman Airlines-ը հերքել է Իրանում վթարի ենթարկված ինքնաթիռի տեխնիկական խնդիրների մասին տվյալները
Իրանի Սպահան նահանգում վթարի ենթարկված Aseman Airlines ավիաընկերության ATR-72 ուղևորատար ինքնաթիռը տեխնիկական անսարքություններ չի ունեցել: Այդ մասին հաղորդել է ընկերության աշխատակազմի վերապատրաստման և հավաքագրման վարչության պետ Բահադուր Աշաիրին, փոխանցում է ТАСС-ը:
«Իրանի քաղաքացիական ավիացիայի վարչությունը իրավունք ունի եզրակացություններ անել, քանի որ պատասխանատու է վթարի պատճառների պարզման համար», - մեջբերում է նրա խոսքերը Fars գործակալությունը կիրակի օրը: