19/02/2018 13:01
iPhone X-ի գներն ընկել են
Ռուսաստանում iPhone X-ի գները, վաճառքի օրվանից սկսած, գրեթե 1/4 անգամ նվազել են, հայտնում է РИА Новости-ն:
Ներկայում Apple ընկերության նվազագույն ֆունկցիաներով նորագույն սմարթֆոնը կարելի է ձեռք բերել 62 հազար ռուբլիով, մինչդեռ 2017 թվականի նոյեմբերին այն արժեր ավելի քան 80 հազար ռուբլի:
256 գիգաբայթանոց տարբերակը վաճառվում է սկսած 70 հազար ռուբլիից՝ նախկին 92 հազարի փոխարեն: