19/02/2018 10:32
Իրանը նախազգուշացրել է միջուկային գործարքի խախտմանը պատասխան տալու պատրաստակամության մասին
Թեհրանը կպատասխանի, եթե Իրանի միջուկային ծրագրի շուրջ գործողությունների համատեղ համապարփակ պլանի շրջանակներում իր շահերը չապահովվեն, հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, փոխանցում է РИА Новости-ն:
«Ես կարող եմ հավաստիացնել, որ եթե Իրանի շահերը չապահովվեն, Իրանը կպատասխանի: Եվ պատասխանն այնքան լուրջ կլինի, որ մարդիկ կզղջան այդ մասին: Մենք չենք լինի համաձայնագիրն առաջինը խախտողը», - Մյունխենյան անվտանգության համաժողովի ժամանակ հայտարարել է Զարիֆը:
ԱՄՆ-ի նախագահն իր հերթին հայտնել է, որ Սպիտակ տունը կաշխատի համագումարի հետ՝ Իրանի հետ միջազգային համաձայնագրի լուրջ թերությունների շտկման ուղղությամբ Թրամփը նաև սպառնացել է, որ եթե Կոնգրեսի և դաշնակիցների հետ երկխոսության ճանապարհով հնարավոր չլինի շտկել գործարքը, ապա այն կչեղարկվի: