19/02/2018 16:51
Արա Բաբլոյանը ցավակցել է Իրանի Մեջլիսի նախագահ Ալի Արդեշիր Լարիջանիին
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի նախագահ Ալի Արդեշիր Լարիջանիին:
«Խոր ցավով տեղեկացանք Թեհրան-Յասուջ թռիչքն իրականացնող ինքնաթիռի կործանման մասին, որը բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ է դարձել:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և անձամբ իմ անունից մեր խորին ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում Ձեզ, զոհվածների ընտանիքներին ու մերձավորներին, Իրանի բարեկամ ժողովրդին` մաղթելով տոկունություն ու համբերություն», -ասված է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի ցավակցական