19/02/2018 17:53
Բանկի աշխատակիցների կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով հափշտակել են գումար. Մանրամասներ
Այսօր՝ ժամը 15։30-ի սահմաններում, երկու հոգի զինված մուտք են գործել «ՎՏԲ Հայաստան» բանկի Բաղրամյան մասնաճյուղ, աշխատակիցների կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով հափշտակել են գումար, լրագրողների հետ զրույցում մանրամասներ ներկայացնելով «ՎՏԲ Հայաստան» բանկի վրա զինված հարձակումից, ասաց Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արտակ Պողոսյանը։
«Տուժածներ չկան, գումարի չափը ճշտվում է։ Հանցագործները դիմել են փախուստի», - ասաց Արտակ Պողոսյանը։