19/02/2018 10:09
ԵԽ. Brexit-ից հետո ԵՄ քաղաքացիների ազատ տեղաշարժման սահմանափակումներն անընդունելի են
Բրիտանիայի՝ ԵՄ-ից դուրս գալու հարցերով (Brexit) Եվրոպական խորհրդարանի ներկայացուցիչ Գի Վերհոֆսթադտը BBC- ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԵՄ իշխանությունները չեն ընդունում ֆինանսական և առևտրային արտոնությունների պահպանման գաղափարը, երբ զուգահեռաբար սահմանափակվում է Միացյալ Թագավորության տարածքում ԵՄ քաղաքացիների ազատ տեղաշարժման իրավունքը, փոխանցում է Kommersant.ru-ն:
«Մեզ համար դա անընդունելի է: Մենք նույնիսկ չենք ուզում խոսել այդ մասին», - ասել է Վերհոֆսթադտը:
Ըստ քաղաքական գործչի՝ համապատասխան պայմանը պետք է ամրագրվի անցումային շրջանի կանոնները կարգավորող «ճանապարհային քարտեզի» վրա, որը պետք է տևի Բրիտանիայի՝ ԵՄ-ից պաշտոնապես դուրս գալու օրից՝ 2019 թվականի մարտի 29-ից, մինչև 2020 թվականի դեկտեմբերի 30-ը: Ընդ որում, հարցին, թե ինչ կլինի, եթե անցումային ժամանակաշրջանի պայմանները չհաջողվի համաձայնեցնել, Եվրոպական խորհրդարանի ներկայացուցիչը պարզապես պատասխանեց. «Եթե անցումային ժամանակաշրջան չլինի, ապա Մեծ Բրիտանիան դուրս կգա ԵՄ-ից հաջորդ տարվա մարտի 29-ին»: