19/02/2018 20:30
Իրաքյան դատարանն ԻՊ-ի հետ կապերի համար մահապատժի է ենթարկել Թուրքիայի քաղաքացուհու
Իրաքյան դատարանը մահապատժի է դատապարտել Թուրքիայի մի քաղաքացուհու, որը մեղադրվում էր «Իսլամական պետություն» (Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված) ահաբեկչական խմբավորմանն աջակցելու համար. հայտնել է երկուշաբթի Al Sumaria հեռուստաալիքը, փոխանցում է РИА Новости-ն:
Երկրի Բարձրագույն դատական խորհրդի ներկայացուցիչ Աբդել Սատար Բիրկդարի խոսքով՝ Թուրքիայի և Ադրբեջանի ևս տասը քաղաքացուհիներ ցմահ բանտարկություն են ստացել: Ինչպես ավելի վաղ հայտնել են արևմտյան ԶԼՄ-ները, Իրաքի իշխանությունները ձերբակալել են ԻՊ-ի զինյալների մի քանի հարյուր կանանց:
Նրանց թվում կան ԵՄ-ի, Ասիայի երկրների, ԱՄՆ-ի քաղաքացուհիներ, ինչպես նաև ՌԴ-ից: Իրաքի վարչապետ Հեյդար ալ-Աբադին 2017 թվականի դեկտեմբերին հայտարարել էր երկրում ԻՊ-ի պարտության մասին: