19/02/2018 15:01
Լավրովը կասկածում է, որ ԱՄՆ կոալիցիան պատրաստ է Սիրիայում պայքարել «Ան Նուսրայի» դեմ
Ռուսաստանն աստիճանաբար ավելի շատ կասկածներ ունի, որ Միացյալ Նահանգների գլխավորած կոալիցիան լրջորեն մտադիր է Սիրիայում պայքարել «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորման դեմ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ТАСС-ը:
«Ես արդեն բազմիցս ասել եմ, ևս մեկ անգամ կկրկնեմ, որ մենք ավելի ու ավելի շատ փաստեր ունենք, որոնք թույլ են տալիս կասկածել, որ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայից մեր արևմտյան գործընկերները պատրաստ են լրջորեն պայքարել «Ջեբհաթ ան Նուսրայի» դեմ՝ չնայած այն ընդգրկված է բոլոր բանաձևերում և Անվտանգության խորհրդի որոշմամբ ահաբեկչական կազմակերպություն է համարվում», - ասել է Լավրովը:
««Ջեբհաթ ան Նուսրայի» գրոհայինները սադրանքները չեն դադարեցնում: Արևելյան Գուտայից, մասնավորապես, գնդակոծում են Դամասկոսի բնակելի թաղամասերը, ներառյալ ռուսական դեսպանատունը, ռուսական առևտրի ներկայացուցչությունը: Այդուհանդերձ, մեր արևմտյան գործընկերները նախընտրում են աղմուկ բարձրացնել այդ 2 շրջանների շուրջ՝ Իդլիբի, Արևելյան Գուտայի՝ ուղիղ չասելով, թե այնտեղ ինչ է տեղի ունենում: Իսկ պատճառները սադրանքներն են, «Ջեբհաթ ան Նուսրայի» զինված սադրանքները», - ընդգծել է նա: