19/02/2018 19:33
Ռուսական բանկերը փորձարկում են միասնական կենսաչափական համակարգի
«Ռոստելեկոմ» ընկերությունը Ռուսաստանում ներկայացրել է միասնական կենսաչափական համակարգի պլատֆորմի առաջին աշխատանքային տարբերակը:
Օպերատորի հետ համատեղ հարթակի վրա աշխատում են «Ֆինտեխ» ասոցիացիան և ՌԴ ԿԲ-ն, ասել է «Ռոստելեկոմի» բիզնեսի զարգացման գծով փոխնախագահ Ալեքսանդր Այվազովը՝ շնորհանդեսի ժամանակ, գրում է RNS.
Համակարգի պիլոտային գործարկմանը ներգրավված է ռուսաստանյան 12 վարկային կազմակերպությու, այդ թվում՝ «Սբերբանկը», «ՎՏԲ»-ն, «Ռոսսելխոզբանկը», «Ալֆա-բանկը», «Պրոմսվյազբանկը», «Սովկոմբանկը», «Պոչտա-բանկը», «Ռայֆֆայզնբանկը», «Ակ Բարսը», «ՍԿԲ-բանկը», «Տինկոֆֆ-բանկը» և «Հոում Կրեդիտ» կազմակերպությունը:
Միասնական կենսաչափական համակարգը պաշտոնապես կգործարկվի 2018 թվականի հունիսի 1-ից: