19/02/2018 11:39
Քադիրով. Կիզլյարի եկեղեցու մոտ ծխականների վրա կրակողը ոչ մի առնչություն չունի իսլամի հետ
Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը համոզված է, որ Դաղստանի Կիզլյար քաղաքի եկեղեցու մոտ ծխականների վրա կրակողը ոչ մի առնչություն չունի իսլամի հետ, հայտնում է ТАСС-ը:
«Համոզված կարելի է ասել, որ ավազակը և նրա հովանավորները, եթե այդպիսիք եղել են, ո՛չ ուղղակի, ո՛չ էլ անուղղակի առնչություն չունեն իսլամի հետ: Հյուսիսային Կովկասը միշտ էլ աչքի է ընկել մուսուլմանների և քրիստոնյաների սերտ համագործակցությամբ: Մենք այսօր էլ պարտավոր ենք կասեցնել այդ անգին սեփականության դեմ ոտնձգություն կատարելու սադրիչների և Ռուսաստանի թշնամիների բոլոր փորձերը», - գրել է Քադիրովը Telegram-ի իր ալիքում: