19/02/2018 13:26
Ֆլորիդայում ձերբակալվել է դպրոցներում սպանություններ իրականացնել սպառնացող դեռահաս
ԱՄՆ-ում ոստիկանությունը ձերբակալել է 15-ամյա դեռահասի, որը սպառում էր սպանություններ իրականացնել Ֆլորիդայի մի քանի դպրոցում, ասվում է Բրոուդեր քաղաքի շերիֆի մամուլի հաղորդագրության մեջ, փոխանցում է РИА Новости-ն:
Նշվում է, որ ուրբաթ ոստիկանության աշխատակիցները տեղեկություն են ստացել Instagram-ում կատարված գրառման մասին, որտեղ հեղինակը հայտնել է, որ ծրագրում է սպանություններ իրականացնել դպրոցներում՝ գրառմանը կցելով նաև սպասվող զոհերի ցուցակը: Ոստիկանությունը պարզել է կասկածյալի գտնվելու վայրը և ձերբակալել է նրան:
Տղան զղջացել է արածի համար և նշել, որ ուզում էր ընդամենը վախեցնել իր զարմիկին: Տեղեկացվում է, որ նրան մեդադրանք է սպառնում երրորդ աստիճանի քրեական հանցագործության համար: