19/02/2018 13:53
Մեքսիկայում հիմնական կուսակցությունները վերջնականապես հաստատել են նախագահի իրենց թեկնածուներին
Մեքսիկայում հիմնական կուսակցությունները վերջնականապես հաստատել են հուլիսի 1-ին կյանալիք նախագահի ընտրություններում իրենց թեկնածուներին, փոխանցում է РИА Новости-ն:
Նրանք առաջադրվում են երեք կոալիցիոն միություններից: «Ամեն ինչ Մեքսիկայի համար» կոալիցիան (իշխող Ինստիտուցիոնալ հեղափոխական կուսակցությունը (ԻՀԿ), «Նոր դաշինք» և «Կանաչ էկոլոգիական կուսակցությունը») առաջադրել է նախկին ֆինանսների նախարար Ժոզե Անտոնիո Միդային: «Միասին պատմություն կերտենք» կոալիցիայից, որը ներառում է «Մորենա», «Աշխատանքային կուսակցությունը» և «Սոցիալական հանդիպում» կուսակցությունը, ընտրություններին մասնակցում է ձախ ուժերի ներկայացուցիչ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը:
«Քաղաքացիական ճակատը հանուն Մեքսիկայի» կոալիցիայից, որը ներառում էր Ազգային գործողության կուսակցությունը, Ժողովրդավարական հեղափոխության կուսակցությունը և «Քաղաքացիական շարժում» կուսակցությունը, առաջադրվում է Ռիկարդո Անայան:
Բոլոր երեք թեկնածուները կիրակի օրը հանդիպում են անցկացրել իրենց կողմնակիցների և կուսակության անդամների հետ: