19/02/2018 10:01
Մարտունիում մեքենա է այրվել
Փետրվարի 19-ին, ժամը 02:45-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Նարեկացի փողոցի թիվ 25 շենքի դիմաց այրվում է ավտոմեքենա:
ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։53-ին, մարվել՝ 03։00-ին:
Պարզվել է, որ այրվել են «Volkswagen Caddy» մակնիշի 44 DD 041 պետհամարանիշով ավտոմեքենայի դիմացի կողային պլասմասե թևերը: