20/02/2018 16:19
Խղճի և դավանանքի իրացումը Հայաստանում վտանգվում է. Արմեն Լուսյան (Տեսանյութ)
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենսդրական փաթեթ:
Ըստ օրինագծի՝ ՀՀ քրեական օրենսգրքում առաջարկվում է 300 հազար դրամից մինչև 2 տարվա կալանք սահմանել «հարկադիր դավանափոխության» համար:
Օրինագծի հեղինակները վստահեցնում են, որ այն վերաբերելու է նաև Հայ Առաքելական եկեղեցուն, ինչը նաև ԵԽ Վենետիկի հանձնաժողովի պահանջն է:
Կրոնագետ Արմեն Լուսյանը Aysor.am-ի հետ զրույցում մտահոգիչ է համարել ներկայացված օրինագիծը,՝նշելով, որ այդ տեսքով օրենքը ոչ թե խղճի ազատության մասին է, այլ՝ սահմանափակման:
Մանրամասները՝ տեսանյութում: