20/02/2018 15:54
Թալիբներն Աֆղանստանի արևմուտքում մեկ գիշերվա ընթացքում 24 ոստիկան են սպանել
«Թալիբան» արմատական շարժման զինյալները Աֆղանստանի արևմուտքում չորս կառավարական անցակետ են գրավել և ավելի քան 20 ոստիկան են սպանել, հայտնում են տեղական ԶԼՄ-ները՝ հղում անելով Ֆարահ նահանգի ղեկավար Ֆարիդ Բախթավարին, փոխանցում է «Интерфакс»-ը:
«Զինված զինյալները նախորդ գիշեր Ֆարահրուդ գյուղում երեք անցակետ են գրավել և ևս մեկը՝ Ֆարահ Նահանգում: 24 ոստիկան է սպանվել», - նշել է Բախթավարը՝ հավելելով, որ ևս չորս ոստիկան առևանգվել է, նրանց մասին դեռ ոչինչ հայտնի չէ: