20/02/2018 20:15
Ճապոնացին 13 «փոխնակ» երեխաների հայրության իրավունք է ստացել
Բանգկոկի դատարանը հավանություն է տվել 28-ամյա ճապոնացուն 13 երեխաների նկատմամբ հայրական իրավունքներ տրամադրելուն, որոնք լույս աշխարհ են եկել փոխնակ մայրերի օգնությամբ՝ Թաիլանդում, փոխանցում է BBC-ն:
Միտսուոկի Շիգետան, ով ճապոնացի հարուստ ձեռնարկատիրոջ որդի է, 2014 թվականին ընկել էր Ինտերպոլի հետապնդման տակ, երբ պարզվել էր, որ նա 16 փոխնակ երեխաների հայր է դարձել: Շիգետային մեղադրում էին մարդկանց առևտրի մեջ:
Նրա դեպքը դարձել է պատճառներից մեկը, որ Թաիլանդում արգելեն փոխնակ մոր վճարովի ծառայությունները՝ արտասահմանյան քաղաքացիների համար:
Սակայն, 2015 թվականին դատարանը որոշում է կայացրել հօգուտ ճապոնացու և նրան հայրական իրավունքներ տրամադրել երեք երեխաների համար: Ճապոնացին շարունակեց պայքարը և դատարանի վերջին որոշումից հետո նա 16 երեխաների հայր է ճանաչվել: