20/02/2018 19:55
Դանիայում ձերբակալել են մարդկանց վրա կացնով հարձակված իրաքցի տղամարդուն
Դանիայի ոստիկանությունը ձերբակալել է տղամարդուն, որը շաբաթ Կոպենհագենի Բիրկերյոդ հյուսիսային արվարձանում կացնով հարձակվել էր երիտասարդ զույգի վրա, հայտնում է ТАСС-ը:
Հյուսիսային Զելանդիայի ոստիկանության վարչության Twitter-ում երեքշաբթի տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ նույն մարդը երկուշաբթի բանկ էր թալանել Ռինգստեգ կոմունայում։
Ոստիկանությունը հաղորդել է, որ նրա անունը Մոհամեդ Աբդելքադեր Սալիմ աթ Թամիմի է, 29 տարեկան է։ Չհաստատված տվյալներով, նա Իրաքից է։ Երկու օր առաջ դուրս էր եկել բանտից, որտեղ անցկացրել էր 3 տարի և ազատազրկվել էր մի խումբ անձանց հետ զինված հարձակմամբ գողություն կատարելու համար։
Զույգը, որի վրա հարձակվել էր Աթ Թամիմը, վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, սակայն նրանց կյանքին վտանգտ չի սպառնում, նրանք երկուսն էլ 19 տարեկան են։ Դեպքի այլ մանրամասներ ոստիկանությունը չի հայտնել։