20/02/2018 19:15
Կիևի շրջանում տղամարդը կրակ է բացել հարևանների վրա
Կիևի շրջանում հարբած տղամարդը կրակ է բացել հարևանների վրա, հաղորդում է Ուկրաինայի ազգային ոստիկանության պաշտոնական էջը, փոխանցում է Gazeta.ru-ն:
Ոստիկանների՝ դեպքի վայր ժամանելուց հետո տղամարդը սկսել է կրակել նրանց վրա, ապա նռնակ է նետել ոստիկանության աշխատակիցների ուղղությամբ: Նա փորձել է փախչել ծառայողական ավտոմեքենայով, սակայն ձերբակալվել է:
Նշվում է, որ տղամարդը Դոնբասում ռազմական գործողությունների մասնակից էր: